Լեհաստանի ընդդիմությունը Սեյմում բանաձև է ներկայացրել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության դեմ

https://arm.sputniknews.ru/20260711/lehastani-ynddimutjuny-sejmum-banadzev-e-nerkajacrel-em-in-ukrainaji-andamakcutjan-dem-104498612.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0b/104495214_337:0:3068:2048_1920x0_80_0_0_3f0c12b3ec73926754b8e6788693f059.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

լեհաստան

Բաժանորդագրվել

Պատճառը Կիևի կողմից Վոլինյան կոտորածի մեղավորների հերոսացումն է։

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Լեհաստանի խոշորագույն ընդդիմադիր «Իրավունք և արդարություն» կուսակցությունը որոշել է Սեյմի քննարկմանը ներկայացնել Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության դեմ բանաձևի նախագիծ։ Այս մասին հայտարարել է այդ կուսակցությունից վարչապետի թեկնածու Պրշեմիսլավ Չարնեկը:

Ինչպես պարզաբանել է քաղաքական գործիչը, այդ որոշման պատճառը Ուկրաինայի կողմից Վոլինյան կոտորածի մեղավորների հերոսացումն է:

«Այս բանաձևով բացի զոհերի հիշատակը հավերժացնելուց մենք պահանջում ենք, որ կառավարությունը ձեռնարկի բոլոր գործողությունները, որոնք խոչընդոտում են Եվրամիությանն Ուկրաինայի ինտեգրման զարգացմանը: ԵՄ-ն չի կարող հիմնվել քրիստոնեական և եվրոպական արժեքներին հակասող գաղափարախոսության վրա։ ԵՄ–ում մեջ չի կարող լինել մի պետություն, որը բացահայտ փառաբանում է ամենասարսափելի ժառանգությունը», – հայտարարել է Չարնեկը Լյուբլինում Վոլինյան ջարդերի զոհերի հուշարձանի մոտ կայացած մամուլի ասուլիսում։

«Իրավունք և արդարություն» կուսակցությունը պահանջում է, որ բանաձևը քննարկվի Սեյմի հաջորդ նստաշրջանում, որը նախատեսված է հուլիսի 15-17-ը։

Հուլիսի 11-ը համարվում է 1943 թվականի իրադարձությունների գագաթնակետը, որոնք կոչվում են Վոլինի կոտորած։ Այդ օրը ուկրաինացի ազգայնականները միաժամանակ հարձակվել են մոտ 150 լեհական գյուղերի վրա։ Լեհ պատմաբանները Վոլինի կոտորածը գնահատում են որպես ցեղասպանություն և էթնիկ զտումներ և հայտարարում են, որ տարբեր տվյալներով` մահացել է 100 հազարից մինչև 130 հազար մարդ:

Leave a comment