Իրանի իշխանությունները հայտնել են Թեհրանի մերձակայքում պայթյունների պատճառը

Բաժանորդագրվել

Ավելի վաղ հաղորդվել էր Թեհրանից արևելք պայթյունների մասին:

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. Թեհրանից արևելք պայթյունները կապված են եղել պայթուցիկ նյութերի ոչնչացման հետ։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:

«Պայթյունների ձայները, որոնք հնչել են Թեհրան նահանգի արևելյան մասում, կապված են պայթուցիկ նյութերի ոչնչացման վերահսկվող գործողության հետ», – ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Fars գործակալությունը հայտնել էր, որ Թեհրանից արևելք պայթյունների ձայներ են լսվել:

Հիշեցնենք` ԱՄՆ զինվորականները հուլիսի 7-ի լույս 8-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։

Իրանցի զինվորականները հայտնեցին Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին հասցված պատասխան հարվածների մասին, Իրանի իշխանությունները Վաշինգտոնին մեղադրեցին ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ։ Թեհրանը հայտարարեց, որ դադարեցնում է ԱՄՆ–ի հետ վերջնական կարգավորման շուրջ բանակցությունները։

Leave a comment