ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին ինտենսիվ է անվանել Կալինինգրադում ռուսական կողմի հետ խորհրդակցությունները, որոնք նվիրված են Զապորոժիեի ԱԷԿ-ի անվտանգության հրատապ հարցերին:
«Կալինինգրադում Ռուսաստանի Դաշնության հետ միջգերատեսչական խորհրդակցությունների ինտենսիվ փուլը նվիրված էորոշ առավել սուր հարցերի, որոնք վտանգում են ԶԱԷԿ-ի և հարակից Էներգոդար քաղաքի միջուկային անվտանգությունը և ֆիզիկական միջուկային անվտանգությունը», – գրել է Գրոսին X սոցիալական ցանցում:
Նրա խոսքով՝ ՄԱԳԱՏԷ-ն աշխատում է կայանի անվտանգության ապահովման գործում իր գործունեության ուժեղացման կոնկրետ միջոցառումների վրա:
Կողմերի խորհրդակցությունները տեղի են ունեցել այսօր Կալինինգրադում։Զրույցը վերաբերել է Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակին, մասնավորապես, ՄԱԳԱՏԷ-ի արձագանքին Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների պատճառով այնտեղ տեղի ունեցող միջադեպերին:
ՄԱԳԱՏԷ-ն նաև պարբերաբար հայտարարում է, որ ԶԱԷԿ-ին հասցված հարվածը վտանգի տակ է դնում միջուկային անվտանգության սկզբունքները:
Նշենք, որ Զապորոժիեի ԱԷԿ-ը ուկրաինական կողմից պարբերաբար ենթարկվում է անօդաչու թռչող սարքերի և հրետանու հարվածների։ «Ռոսատոմ» գործակալությունը կայանի օբյեկտների և Էներգոդար քաղաքի վրա Ուկրաինայի զինված ուժերի չդադարող հարձակումների պատճառով բազմիցս նախազգուշացրել է համաշխարհային հանրությանը իրավիճակի վտանգի մասին: