Փաշինյանը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և Սոֆյա Հովսեփյանի դեմ, ի՞նչ է պահանջում

https://arm.sputniknews.ru/20260711/pashinjany-hajcer-e-nerkajacrel-edmvon-maruqjani-ev-svofja-hvovsepjani-dem-inch-e-pahanjum-104487328.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/01/102848353_115:0:1240:844_1920x0_80_0_0_5da792212959f2e6ecb110a79059ef7b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայց, նիկոլ փաշինյան, սոֆյա հովսեփյան, էդմոն մարուքյան, զրպարտություն

հայց, նիկոլ փաշինյան, սոֆյա հովսեփյան, էդմոն մարուքյան, զրպարտություն

Բաժանորդագրվել

Փաշինյանը պահանջում է ոչ միայն հերքում, հրապարակային ներողություն, այլև մեծ չափերի գումարային փոխհատուցում։

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական հայցեր է ներկայացրել «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի և ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի դեմ։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։

Նախկին պատգամավորի դեմ հայցը հուլիսի 10-ին վարույթ է ընդունվել և մակագրվել Շիրակի մարզի քաղաքացիական դատարանի դատավոր Լիլիթ Խաչատրյանին։ Նրանից Փաշինյանը պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել հունիսի 9-ին hraparak.am-ում հրապարակված տեղեկությունների համար, որոնք, ըստ Փաշինյանի, իր հասցեին վիրավորանք և զրպարտություն են պարունակում։

Հերքում տարածել ու վճարել ավելի քան 9 մլն դրամ. Թևանյանը դատի է տվել Ալեն Սիմոնյանին

Հովսեփյանը ասել էր, թե՝ «Փաշինյանը շտապեց իրեն հաղթող հայտարարել, ինքը շատ լավ գիտեր, թե ինչպես է նկարելու այդ ամեն ինչը, դրա համար էլ հայտարարեց այն, ինչն արել է և զարմանում եմ, թե ինչու ենք մենք զարմանում», «Բայց ինքը շատ լավ գիտեր, թե ինչ են նկարելու իրենք, և բնականաբար հայտարարեց: Սա մեզ համար զարմանալի չի, մենք վաղուց ենք իրեն ճանաչում, իր ստախոսությունը մեզ համար նորություն չի, իր ժողովրդավարության կեղծիքն էլ մեզ համար նորություն չի և բնականաբար այդ ամեն ինչի արդյունքում գիտենք` ինչ պետք է անի», և այլն։

Փաշինյանը պահանջում է ոչ միայն հրապարակային ներողություն, հերքում, այլև 2 միլիոն դրամ փոխհատուցում վիրավորանքի և 4 մլն դրամ էլ՝ զրպարտության համար։

Էդմոն Մարուքյանի դեմ հայցը հուլիսի 10-ին մակագրվել է քաղաքացիական դատարանի դատավոր Աննա Շիլաջյանին։

Բագրատ սրբազանը դատարանում հաղթել է Անի Խաչատրյանին և նրա կուսակցին. մանրամասներ

Փաշինյանը կրկին պահանջում է հերքում և ներողություն հունիսի 9-ին Մարուքյանի կողմից ֆեյսբուքյան էջում հրապարակված տեղեկությունների համար, սակայն պահանջի ամբողջական բովանդակությունն անհայտ է, քանի որ «Դատալեքս» համակարգում պահանջի տվյալները թերի են լրացված։

Leave a comment