Patriot համալիրների հրթիռները, հավանաբար, կարտադրվեն Գերմանիայում, ոչ թե Ուկրաինայում․ Reuters

Reuters-ի՝ քննարկումներին ծանոթ աղբյուրների փոխանցմամբ, Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի նոր հրթիռ-որսիչները, ամենայն հավանականությամբ, կարտադրվեն Գերմանիայում կամ եվրոպական մեկ այլ երկրում, որտեղ արտադրության համար առկա են ավելի անվտանգ պայմաններ։

Աղբյուրների համաձայն՝ արտադրությունը կարող է տեղափոխվել Ուկրաինա միայն պատերազմի ավարտից հետո։

Միևնույն ժամանակ, նույնիսկ այդ դեպքում արագ մատակարարումներ չեն ակնկալվում։ Նշվում է, որ Գերմանիան, որը ձևավորել է PAC-2 հրթիռ-որսիչների ներքին արտադրական շղթան, առաջին հրթիռները կարտադրի ոչ շուտ, քան 2027 թվականի սկզբին՝ ամերիկյան Raytheon ընկերության հետ համաձայնագրի ստորագրումից շուրջ երեք տարի անց։

Հաղորդվում է նաև, որ ավելի արդիական PAC-3 հրթիռների համատեղ արտադրության վերաբերյալ բանակցությունները դեռևս արդյունք չեն տվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment