Իրանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է այն տեղեկությունները, թե Թեհրանը դիմել է ԱՄՆ-ին բանակցություններ սկսելու առաջարկով։
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայիի խոսքով՝ Իրանը որևէ հարցում չի ներկայացրել Վաշինգտոնի հետ բանակցություններ վարելու վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Թեհրանը չի մերժել տարածաշրջանի միջնորդներից մեկի՝ Իրան այցելելու առաջարկը։
«Մենք ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ որևէ հարցում չենք ունեցել։ Սակայն չենք մերժել տարածաշրջանի միջնորդներից մեկի՝ Իրան այց կատարելու առաջարկը։ Այդ այցն այսօր կայացել է, և մենք արևմտյան կողմին փոխանցել ենք մեր դիրքորոշումն ու տեսակետը», – հայտարարել է Էսմայիլ Բաղային։