ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբում նոր անդամների և փորձնակների ընդունելություն

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը (այսուհետ` Խումբ) հայտարարում է նոր անդամների և փորձնակների ընդունելություն։
1․ Դիմորդ կարող է լինել՝
– Հայերենին տիրապետող,
– 23 տարին լրացած,
– Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող կամ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող,
– հասարակական կազմակերպության ներկայացուցիչ հանդիսացող ցանկացած անձ։
2․ Դիմորդ չի կարող լինել այն անձը, ով՝
– դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
– դատապարտվել է հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ,
հանրային ծառայող է։
Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել ՀԱՅՏԸ և ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
– Անձը հաստատող փաստաթուղթ (պատճեն),
– Մասնագիտական և կրթական ունակություններն ու գիտելիքները հաստատող փաստաթղթի պատճենը,
– Կազմակերպության կողմից տրված երաշխավորագիր նամակը ստորագրված ՀԿ ղեկավարի կողմից,
– ՀԿ կանոնադրության պատճենը,
– Ինքնակենսագրությունը հայերեն լեզվով,
Սույն հայտարարության 1-ին և 2-րդ կետերով նախատեսված պահանջներին համապատասխանելիությունը հավաստող փաստաթղթեր։
Հայտերը և կից փաստաթղթերը կարող են ներկայացվել մինչև 2026թ.-ի հունվարի 28-ը ներառյալ:
Հայտը կարող եք ներբեռնել հետևյալ հղմամբ՝
https://docs.google.com/document/d/1O9Kpy8sCxAJtPCYvb_YQlSXnffWOqFfP/edit?fbclid=IwY2xjawO4ePtzcnRjBmFwcF9pZBAyMjIwMzkxNzg4MjAwODkyAAEe6VF_IDa9VVDVNdf0SAexO563b0zYy2jqxmnZPFKtoP9rkSGjtprIsSZ5Ixo&brid=vS1Hl2Wx36FunNxE1QITwA
Հայտը և կից փաստաթղթերը կարող եք ուղարկել Խմբի էլեկտրոնային փոստի հասցեին՝ prisonarmenia@gmail.comէլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և լուսապատճենված, վերնագիր դաշտում նշելով Խմբին անդամակցելու հայտ։
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել զանգահարելով +37498606393հեռախոսահամարին։

Leave a comment