ԵԱՏՄ–ից Հայաստանի դուրս գալը Ռուսաստանին ձեռնտու չէ․ Խոսրով Հարությունյան

https://arm.sputniknews.ru/20260710/eatmic-hajastani-durs-galy-rusastanin-dzerntu-che-khvosrvov-harutjunjan-104459233.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0a/104453121_90:0:1511:1066_1920x0_80_0_0_23ea5d74950bd32da7e6b7c5b6012173.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

խոսրով հարությունյան, հայաստան, ռուսաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ

խոսրով հարությունյան, հայաստան, ռուսաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ

Բաժանորդագրվել

Քաղաքական գործիչը կարծում է, որ Երևանն ու Մոսկվան պետք է վերաիմաստավորեն իրենց հարաբերությունները` հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրողությունները:

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածությունը դեռ կպահպանվի, բայց Ռուսաստանին ձեռնտու չէ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասաց ՀՀ նախկին վարչապետ և Ազգային ժողովի նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը։

«Իհարկե, լարվածություն կա, կարծում եմ, որ դա երկար ժամանակ կպահպանվի։ Ռուսական կողմը կփորձի հասնել նրան, որ Հայաստանի ղեկավարությունը վերջապես ընտրություն կատարի (ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև – խմբ.)։ Երկու երկրներն այժմ կանգնած են իրենց հարաբերությունները վերաիմաստավորելու անհրաժեշտության առջև` հաշվի առնելով աշխարհաքաղաքական նոր պայմանները»,– ասաց Հարությունյանը։

Քաղաքական գործիչը վստահ է` բացասական հետևանքներ կլինեն և՛ Երևանի, և՛ Մոսկվայի համար, եթե հարաբերությունները չվերաիմաստավորվեն։ Ըստ Հարությունյանի` Հայաստանից հեռանալով` Ռուսաստանը կկորցնի իր ազդեցությունը հսկայական տարածաշրջանում։ Հարությունյանը Հայաստանի կարևորությունը բացատրում է նրանով, որ այն իր աշխարհագրական դիրքով կարևոր դեր ունի թյուրքական աշխարհի երկրների միջև։

Եվ Հայաստանի այդ դերը Ռուսաստանի համար չափազանց դժվար է գերագնահատել։ Նա համեմատեց, որ Իրանի համար էլ նույնպիսի դեր է խաղում Հորմուզի նեղուցը։

Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ Եվրամիությանն ինտեգրվելու ձգտումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց Երևանը չի կարող և չպետք է իրականացնի այդ քաղաքականությունը ԵԱՏՄ երկրների հաշվին: Դրան հաջորդեցին դեպի Ռուսաստան հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումները։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Հայաստանի իշխանությունը ՌԴ–ի հետ հարաբերություններում ճգնաժամ ստեղծելու խնդիր չի դրել իր առջև։

Leave a comment