Փորձում ենք այնպես անել, որ բոլորը դառնան ծեսի անմիջական մասնակիցներ. «Մեր երգերը և մենք»

https://arm.sputniknews.ru/20260710/pvordzum-enq-ajnpes-anel-vor-bvolvory-darnan-tsesi-anmijakan-masnakicner-mer-ergery-ev-menq-104455017.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0a/104461978_0:0:1440:1080_1920x0_80_0_0_7a7ce68cbfb13d0a193fc7591a79480d.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, երևան, երգ, պար, տեսանյութ, տեսանյութեր, видео

հայաստան, երևան, երգ, պար, տեսանյութ, տեսանյութեր, видео

Բաժանորդագրվել

Բաց դասը նվիրված է Վարդավառի տոնին, որն ունի շատ խոր իմաստ ու հարուստ ծիսական համալիր

«Մեր երգերը և մենք» նախագիծը, ոգեշնչված Գագիկ Գինոսյանի գաղափարներով, արդեն տարիներ շարունակ կամավորական հիմունքներով վերհանում և տարածում է հայկական ավանդական մշակույթի շերտերը։

«Մեր մշակույթը չափազանց բազմազան է՝ երգեր, պարեր, ծեսեր, խաղեր, և այդ բոլորը իրար հետ չափազանց փոխկապակցված են․ մեկն առանց մյուսի կիսատ է»,- Sputnik Արմենիայի «Ուրիշ նորություններ» հաղորդման շրջանակում ասում են նախագծի անդամներ Գոհար Մկրտչյանն ու Մերի Սերոբյանը։

Նրանք ընդգծում են, որ ավանդական երգն ու պարը եղել են ժողովրդինը, և յուրաքանչյուր մարդ, անկախ երաժշտական կրթությունից, կարող է դառնալ դրանց կրողն ու փոխանցողը։

Այս անգամ բաց դասը նվիրված է Վարդավառի տոնին, որն ունի շատ խոր իմաստ ու հարուստ ծիսական համալիր՝ գիշերային խնձոր խորովելուց ու «Խնդումի ծառից» մինչև անձրևաբեր տիկնիկների ծեսեր։

«Մարդկանց ամենօրյա լարվածության ու արհեստական այս միջավայրում մարդիկ է՛լ ավելի են կարոտել բնականին։ Մենք փորձում ենք այնպես անել, որ յուրաքանչյուր ներկա գտնվող ոչ թե պարզապես ունկնդրի, այլ դառնա ծեսի անմիջական մասնակիցը»,- ասում են նախագծի անդամները։

Նրանք բոլորին հրավիրում են ավանդական մշակույթի նվիրյալ Հարություն Փանոսյանենց բակ (Բայրոնի 4, 2/1, 6 շենքերի ներքին բակ)` հուլիսի 10-ին՝ ժամը 19:30-ին, միասին նշելու, սովորելու և պահպանելու մեր ակունքները։

Leave a comment