Հայաստանի Մ-20 հավաքականը պարտությամբ է մեկնարկել Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում

Բասկետբոլի Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը մեկնարկել է Եվրոպայի B դիվիզիոնի Մ-20 առաջնությունում, որն անցկացվում է Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում։

C խմբի առաջին տուրում հայ բասկետբոլիստները 63:97 հաշվով պարտվել են Իսլանդիայի հավաքականին։

Հայաստանի հավաքականի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Ստեփան Կարիբյանն էր, որը վաստակել է 16 միավոր։

Հայաստանի Մ-20 հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 11-ին՝ մրցելով Պորտուգալիայի հետ։ Հաջորդիվ մրցակիցները կլինեն Բոսնիա և Հերցեգովինան (հուլիսի 12), Կոսովոն (հուլիսի 14) և Կիպրոսը (հուլիսի 15)։

Leave a comment