https://arm.sputniknews.ru/20260710/tehrann-israjelin-zgushacrel-e-zerts-mnal-amerikjan-harvatsnerin-mianaluc-104468837.html
Թեհրանն Իսրայելին զգուշացրել է զերծ մնալ ամերիկյան հարվածներին միանալուց
Թեհրանն Իսրայելին զգուշացրել է զերծ մնալ ամերիկյան հարվածներին միանալուց
Sputnik Արմենիա
Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է, որ երկրի ենթակառուցվածքների վրա հարձակումը կստանա համարժեք պատասխան: 10.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-10T17:47+0400
2026-07-10T17:47+0400
2026-07-10T17:48+0400
թեհրան
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0b/57984019_0:154:2875:1771_1920x0_80_0_0_b87da7311446e54da343fb7a1e556a1c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Իրանը զգուշացրել է Իսրայելին՝ չմիանալ ամերիկյան հարվածներին։ Այս մասին, «Fars» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է ԻԻՀ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհամմադ Բաղեր Զոլգադրը։Ավելի վաղ Իսրայելի իշխանությունները հայտարարել էին, որ երկրի զինված ուժերը հասցված են լիարժեք մարտական պատրաստականության: «New York Post» թերթը գրել է, որ Իսրայելը պատրաստ է միանալ ԱՄՆ-ին՝ Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցում:Հիշեցնենք` ԱՄՆ զինվորականները հուլիսի 7-ի լույս 8-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Իրանցի զինվորականները հայտնեցին Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին հասցված պատասխան հարվածների մասին, Իրանի իշխանությունները Վաշինգտոնին մեղադրեցին ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ։ Թեհրանը հայտարարեց, որ դադարեցնում է ԱՄՆ–ի հետ վերջնական կարգավորման շուրջ բանակցությունները։
թեհրան
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0b/57984019_0:0:2441:1831_1920x0_80_0_0_154ec316b79da5b55f73dd709150e817.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թեհրան, իսրայել, իրանի իսլամական հանրապետություն
թեհրան, իսրայել, իրանի իսլամական հանրապետություն
17:47 10.07.2026 (Թարմացված է: 17:48 10.07.2026)
Բաժանորդագրվել
Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է, որ երկրի ենթակառուցվածքների վրա հարձակումը կստանա համարժեք պատասխան:
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Իրանը զգուշացրել է Իսրայելին՝ չմիանալ ամերիկյան հարվածներին։ Այս մասին, «Fars» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է ԻԻՀ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհամմադ Բաղեր Զոլգադրը։
Ավելի վաղ Իսրայելի իշխանությունները հայտարարել էին, որ երկրի զինված ուժերը հասցված են լիարժեք մարտական պատրաստականության: «New York Post» թերթը գրել է, որ Իսրայելը պատրաստ է միանալ ԱՄՆ-ին՝ Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցում:
«Իրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կստանա համարժեք պատասխան։ Իսրայելը չի խուսափի դրանից» – ասվում է Իրանի ազգային անվտանգության խորհրդի հայտարարության մեջ:
Հիշեցնենք` ԱՄՆ զինվորականները հուլիսի 7-ի լույս 8-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Իրանցի զինվորականները
հայտնեցին Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին հասցված պատասխան հարվածների մասին, Իրանի իշխանությունները Վաշինգտոնին մեղադրեցին ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ։ Թեհրանը
հայտարարեց, որ դադարեցնում է ԱՄՆ–ի հետ վերջնական կարգավորման շուրջ բանակցությունները։