Բաժանորդագրվել
Դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ։
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Երևան քաղաքի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
ԶԼՄ տարածած լուսանկարներից պարզ է դառնում, որ հրդեհը բռնկվել է «Դե Անջելո» ռեստորանում։ Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Փրկարար ծառայությունը հավելել է, որ հրդեհը մարվել 17։25-ին։ Այրվել են ռեստորանի սառնարանը և կշեռք։
Հիշեցնենք, որ 2 տարի առաջ` 2024 թվականին հուլիսին էլ է «Դե Անջելո» ռեստորանում հրդեհ էր բռնկվել։ Այն ժամանակ էլ այրվել էր երեք պատուհան և գույքի որոշակի հատված։