ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Ձերբակալություններ, նոր մեղադրանքներ՝ ընդդիմադիրների դեմ. քրեակա՞ն, թե՞ քաղաքական հետապնդումներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

10.07.2026 | 19:00

Թե՛ նախընտրական, թե՛ հետընտրական փուլում իրավապահները մեղադրանքներ են առաջադրել ընդդիմադիր կարկառուն և ոչ այնքան հայտնի գործիչների։ Այս պահին կալանավորված են Գագիկ Ծառուկյանը, Անդրանիկ Թևանյանը և նրա կուսակից Արեգնազ Մանուկյանը, Ավետիք Չալաբյանը, Արմեն Աշոտյանը, «Ուժեղ Հայաստան»-ից՝ Դավիթ Ղազինյանը և Ալեքսան Ալեքսանյանը և այլք։ Քրեական նոր գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նաև Ռոբերտ Քոչարյանը։ Դատարանի որոշմամբ՝ Սերժ Սարգսյանից և փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն 630 միլիոն դրամի գույք և դրամական միջոցներ։ Այս քրեական վարույթները ուղեկցվում են Նիկոլ Փաշինյանի հայտարարություններով՝ քրեաօլիգարխիկ համակարգը «ապամոնտաժելու և ունեզրկելու» վերաբերյալ։  

Հիմնավո՞ր են արդյոք այս և մյուս ընդդիմադիր գործիչներին առաջադրված մեղադրանքները, նրանք կատարե՞լ են իրենց վերագրվող ենթադրյալ հանցագործությունները, թե՞ գործ ունենք բացառապես քաղաքականապես մոտիվացված քրեական հետապնդումների հետ։ 

Factor TV-ում հրավիրել ենք քննարկում, որին մասնակցում են Գևորգ Սաֆարյանը՝ ԱԺԲ խորհրդի անդամ, Յուրի Մովսեսյանը՝ «Ռեստարտ» հիմնադրամի ծրագրերի համակարգող, Մենուա Սողոմոնյանը՝ քաղաքագետ, «Հայաքվե» ազգային-քաղաքական միավորման անդամ, Գևորգ Դավթյանը՝ փաստաբան։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան

Leave a comment