Սկոպյեում ընթացող մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ են մտել ազատ ոճայինները

Սկոպյեում ընթացող մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ են մտել ազատ ոճայինները

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ են մտել ազատ ոճայինները:
Այսօր գորգ դուրս եկած ըմբիշներից եզրափակիչ է դուրս եկել 65 կգ քաշային Արեն Հայրապետյանը: Վերջինս կիսաեզրափակչում 6-5 հաշվով պարտության է մատնել ադրբեջանցի մրցակցին:
79 կգ քաշային Նարեկ Նիկողոսյանը վաղը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:
57 կգ քաշային Սաշա Պետրոսյանն ու 97 կգ քաշային Հակոբ Հակոբյանը սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն:

70 կգ քաշային Դավիթ Դավթյանի համար Եվրոպայի առաջնությունն ավարտված է:

Leave a comment