Ի՞նչ խախտումներ է քաղաքապետարանը հայտնաբերել «Քարֆուր»-ում

Տեսանյութեր
Պաշտոնական

Ի՞նչ խախտումներ է քաղաքապետարանը հայտնաբերել «Քարֆուր»-ում (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից «Քարֆուր» առևտրային ցանցի առևտրային օբյեկտներում իրականացված հսկողական միջոցառումների արդյունքում արձանագրվել է 30 իրավախախտման դեպք։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ 

Մասնավորապես՝ 14 դեպք՝ պիտանելիության ժամկետն անցած ապրանքների իրացման, 14 դեպք՝ մինչև 50 միկրոն հաստության պոլիէթիլենային տոպրակների վաճառքի, 2 դեպք՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված պահանջների խախտման վերաբերյալ։ Հայտնաբերված բոլոր իրավախախտումների մասով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Leave a comment