Նիդեռլանդներում խորհրդային գերեզմանատան վանդալիզմը որևէ արդարացում չունի. ՌԴ դեսպանատուն

Բաժանորդագրվել

Նիդեռլանդական Լեսդենի մերձակայքում գտնվող «Խորհրդային փառքի դաշտ» հուշահամալիրում վանդալները պղծել են խորհրդային զինվորների մոտ 150 տապանաքար:

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Նիդեռլանդների «Խորհրդային փառքի դաշտ» հուշահամալիրում կատարված վանդալիզմը ոչ մի արդարացում չունի։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Հաագայում ՌԴ դեսպանատանը:

«Վանդալիզմի նման դրսևորումները ոչ մի արդարացում չեն կարող ունենալ։ Ցավով արձանագրում ենք, որ հարձակման օբյեկտ է դարձել նացիզմի զոհ դարձած մեր հերոսների թաղման վայրը», – ասել են դիվանագիտական ներկայացուցչությունում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նիդեռլանդական Լեսդենի մերձակայքում գտնվող «Խորհրդային փառքի դաշտ» հուշահամալիրում վանդալները պղծել են խորհրդային զինվորների մոտ 150 տապանաքար: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել։

Նիդեռլանդների պաշտպանության նախարարը Լեսդենի մերձակայքում խորհրդային հուշահամալիրի պղծումը միանգամայն անընդունելի է անվանել:

Leave a comment