Մեկ մարդ է զոհվել, երեքը վիրավորվել են ԼԺՀ-ում Ուկրաինայի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով

https://arm.sputniknews.ru/20260710/mek-mard-e-zvohvel-ereqy-viravvorvel-en-lzhh-um-ukrainaji-ats-neri-hardzakman-hetevanqvov-104481634.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/03/71908912_0:0:1280:960_1920x0_80_0_0_c8b024b73bfe36170267a0c30b7ebd1d.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

անօդաչու թռչող սարք (աթս), լուգանսկ, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ

անօդաչու թռչող սարք (աթս), լուգանսկ, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ

Բաժանորդագրվել

Տարածաշրջանի ղեկավարի խոսքով՝ հարձակումների հետևանքները արձանագրում են ՌԴ ՔԿ ԼԺՀ քննչական վարչության քննիչները:

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Մեկ մարդ է զոհվել, երեքը վիրավորվել են Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում ավտոմեքենաների վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով, այս մասին MAX հարթակում հայտնել է տարածաշրջանի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը։

«Այսօր ցերեկը Ուկրաինայի զինված կազմավորումները մի քանի անգամ հարձակվել fh Սվատովոյի մունիցիպալ շրջանի տարածքի վրա… Ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է մարդատար ավտոմեքենային Սվատովո-Նիժնյայա Դուվանկա ավտոճանապարհի հատվածում։ Վիրավորվել է 73-ամյա կին, իսկ 73-ամյա տղամարդը ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ»,-նշել է Պասեչնիկը։

Նրա տվյալներով՝ ևս մեկ ԱԹՍ հարձակվել է մարդատար ավտոմեքենայի վրա Սվատովո քաղաքի տարածքում, վիրավորվել են 45-ամյա կին և նրա 18-ամյա դուստրը։

«Քաղաքի տարածքում հարձակման է ենթարկվել նաև սննդամթերքի առևտրային ձեռնարկության տարածքը, վնասվել է երկու քաղաքացիական բեռնատար ավտոմեքենա։ Թշնամական հարձակումների հետևանքները արձանագրում են ՌԴ ՔԿ ԼԺՀ քննչական վարչության քննիչները»,-նշել է Պասեչնիկը։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment