Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ

Սպորտ
Պաշտոնական

Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ են մտել ազատ ոճայինները։ Այսօր մրցագորգ դուրս եկած ըմբիշներից եզրափակիչ է դուրս եկել 65 կգ քաշային Արեն Հայրապետյանը: Վերջինս կիսաեզրափակչում 6-5 հաշվով պարտության է մատնել ադրբեջանցի մրցակցին: Եզրափակիչը կկայանա վաղը։ Հայրապետյանի մրցակիցը Մոլդովայի ներկայացուցիչ Իվան Դիմովն է։

79 կգ քաշային Նարեկ Նիկողոսյանը վաղը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար: 57 կգ քաշային Սաշա Պետրոսյանն ու 97 կգ քաշային Հակոբ Հակոբյանը սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն: 70 կգ քաշային Դավիթ Դավթյանի համար Եվրոպայի առաջնությունն ավարտված է:

Leave a comment