Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։
Հաղորդագրության համաձայն՝ զրույցը կայացել է Նեթանյահուի և Թրամփի միջև շարունակվող երկխոսության շրջանակում։ Կողմերը պայմանավորվել են շարունակել երկու երկրների միջև համակարգումը տարբեր ուղղություններով։
Նշվում է, որ Թրամփը Նեթանյահուին տեղեկացրել է Պարսից ծոցում ԱՄՆ-ի գործողությունների մասին։
Իր հերթին Նեթանյահուն մտահոգություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա համախոհների՝ Իսրայելի պետության գոյությանը վերաբերող կոշտ հայտարարությունների կապակցությամբ։ Նա նաև ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների պահպանման անհրաժեշտությունը, ասվում է վարչապետի գրասենյակի հաղորդագրությունում։