2026թ.-ի հունվար-մայիսին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 67 մլրդ դրամ

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2026թ. հունվար-մայիսին ՀՀ հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 71,727.8 մլն դրամ։ 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 5%-ով։

Մասնավորապես, ռադիոծրագրերի կազմման և հեռարձակման ոլորտում գրանցվել է աճ 0.8%-ով և հասույթը կազմել է  703.7 մլն դրամ։

Հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման ոլորտում հասույթը նվազել է 0․7%-ով և կազմել 4,035.8 մլն դրամ։

Հեռահաղորդակցության ոլորտում գրանցվել է աճ 5.3%-ով, իսկ հասույթը կազմել է 66,988.3 մլն դրամ։

Leave a comment