Խուզարկության օրն «Օլիմպավանում» 4 երկրի մարզիկներ կային․ ի՞նչ իրավիճակ է համալիրում

https://arm.sputniknews.ru/20260710/khuzarkutjan-orn-olimpavanum-4-erkri-marzikner-kajin-inch-iravitshak-e-hamalirum-104463672.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Արդեն 5–րդ օրն է` Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն փակ, կապարակնքված է

Sputnik Արմենիա

Արդեն 5–րդ օրն է` Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն փակ, կապարակնքված է

2026-07-10T18:16+0400

true

PT0M32S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0a/104457920_240:0:1680:1080_1920x0_80_0_0_4fc443a63f3770e2c8a75a482c38dba9.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, գագիկ ծառուկյան, օլիմպավան, մարզիկ, իշխան սեդրակյան, տեսանյութ, տեսանյութեր, видео

հայաստան, գագիկ ծառուկյան, օլիմպավան, մարզիկ, իշխան սեդրակյան, տեսանյութ, տեսանյութեր, видео

Բաժանորդագրվել

Տնօրենի խոսքով՝ միջնորդություն են ներկայացրել քննչական կոմիտե, որ գոնե թույլ տան տեխնիկական սպասարկում իրականացնել, պահեստավորված սնունդ կա, լողավազանի ջուրը, օդափոխության համակարգն անհրաժեշտ սպասարկում են պահանջում։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik․ Խուզարկության օրը՝ հունիսի 6-ին, «Օլիմպավանում» ուսումնամարզական հավաքների նպատակով 4 երկրի (ԱՄՆ, Կատար, Ռուսաստան և Ղազախստան) տարբեր մարզաձևերի շուրջ 60 մարզիկներ կային, որոնց իրավապահներն ընդամենը րոպեներ են տվել անձնական իրերը հավաքելու և կենտրոնի տարածքը լքելու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց կենտրոնի տնօրեն Իշխան Սեդրակյանը։
Հուլիսի 6–ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և Հայաստանի ազգային օլիպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի տան և նրան պատկանող օբյեկտների խուզարկությունից հետո իրավապահները կասեցրին դրանցից շատերի գործունեությունը։ Արդեն 5–րդ օրն է` կապարակնքված է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, որի տարածքում է գտնվում «Օլիմպավանը»։

«Մարզիկները զարմացած էին, որովհետև որևէ քաղաքակիրթ երկրում երևի նման բան չէիր տեսնի։ Իրենց համար աբսուրդ էր այդ վիճակը, մարզիկին մի 5 րոպե ժամանակ են տալիս շորերը, անձնական իրերը հավաքելու համար, ու օտար երկրից եկած մարզիկն անորոշ վիճակում է հայտնվում։ Ի՞նչ մեղավորություն ունի այս ամբողջ պատմության մեջ մարզիկը»,- ասաց Սեդրակյանը։

Նրա խոսքով` ԱՄՆ-ի մարզիկներին հայ ըմբիշներից մեկն է տեղավորել, Ռուսաստանից եկած բասկետբոլիստներին նույնպես տեղավորվել են։ Տնօրենն ընդգծեց` այնքան խառը իրադարձություններով օրեր էին, որ անգամ չի հասցրել հասկանալ, թե ուր են Կատարի և Ղազախստանի մարզիկները։

Սեդրակյանի խոսքով՝ Հայաստանում թեպետ ուսումնամարզական հավաքներ անցկացնելու համար այլ վայրեր կան, բայց «Օլիմպավանի» հետ համադրելի չեն, պատահական չէ, որ հենց սա է կառուցվել որպես օլիմպիական մարզաբազա։

«Ուսումնամարզական հավաքներն ամեն մեկն իր տեղանքն ունի, անհրաժեշտ ճնշում և այլն։ Նման վայր ոչ միայն Հայաստանում, այլև ԱՊՀ տարածքում էլ շատ քիչ կան»,- ասաց տնօրենը։

Նա նշեց` կենտրոնն ունի 180 սենյակ, և այդքան մարզիկ կարող է միաժամանակ 5-6 մարզաձևերի մարզումներ անցկացնել։ Բացի այդ, բազմաթիվ պրոֆեսիոնալ և սիրողական մարզվողներ կան, որոնք ունեն աբոնեմենտներ, նրանք ևս անորոշ վիճակում են հայտնվել։

Սեդրակյանի խոսքով՝ միջնորդություն են ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե՝ խնդրելով թույլ տալ գոնե մասնակի վերականգնել կենտրոնի աշխատանքը կամ առնվազն թույլ տալ տեխնիկական սպասարկում իրականացնել։

«Մեծ քանակի սնունդ կա պահեստավորված, փչանալու է, լողավազանի ջուրը, օդափոխության համակարգը սպասարկման կարիք ունեն։ Թույլ չեն տալիս մոտենալ թեկուզ քլորի կայաններին, միացնել, անջատել կամ սովորական հսկողություն իրականացնել»,- նշեց տնօրենը։

Տնօրենը նաև բազմաթիվ զանգեր է ստանում աշխատակիցներից․ ասում է՝ աշխատավարձերը վճարելու ժամանակն է, սակայն դա էլ չեն կարողանում անել, մարդիկ վարկեր, ֆինանսական այլ պարտավորություններ ունեն, բայց զրկվել են ապրելու միջոցից։

Նշենք, որ «Օլիմպավանը» գործում է 2013թ․-ից։ Մոտ 7500 քմ մակերեսով մարզաբազա է, որը կարող է իր հարկի տակ ընդունել ավելի քան 350 մարդ, ունի մարզումների համար միջազգային չափանիշներին համապատասխանող պայմաններ։

Leave a comment