Լաս Վեգասում կայացել են UFC 329 մրցաշարին նվիրված ասուլիսն ու հայացքների մենամարտերը։
UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի ու ամերիկացի Մաքս Հոլուեյի հայացքների մենամարտը լարված է անցել։ UFC-ի նախագահ Դենա Ուայթն ու անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել, որ կքերը թեժանան։
Քոնոր Մաքգրեգորի և Մաքս Հոլուեյի մենամարտը կկայանա հուլիսի 12-ին Լաս Վեգասի T-Mobile Arena մարզապալատում։ Նրանք հանդիպել են նաև 2013 թվականին, երբ միավորներով հաղթել է իռլանդացի մարտիկը։
37-ամյա Մաքգրեգորը նախորդ մենամարտն անցկացրել է 2021 թվականի ամռանը, երբ ծանր վնասվածք էր ստացել ամերիկացի Դասթին Պորյեի հետ մրցելիս։ Խառը մենամարտերում նա մասնակցել է 28 հանդիպման, տարել 22 հաղթանակ ու կրել 6 պարտություն։ 34-ամյա Մաքս Հոլուեյն ունի 27 հաղթանակ ու 9 պարտություն։