Ձյուն կտեղա՞. ի՞նչ եղանակ է սպասվում փետրվարի 9-ից 13-ը

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 9-13-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Քամին` հարավ-արևմտյան` 2-5 մ/վ, փետրվարի 9-10-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 10-11-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով, 12-13-ը նույնքան կբարձրանա։

Երևան քաղաքում`

Փետրվարի 9-13-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։

Leave a comment