Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Տրյուդոն հայտնվել է իր ընկերուհու՝ երգուհի Քեթի Փերիի տեսահոլովակում։
Տրյուդոն երևացել է TikTok-ի տեսանյութում՝ Փերիի «Watch it Burn» երգի ներքո։ Հրապարակված կադրերում քաղաքական գործիչը պարել է իր երգող ընկերուհու հետևում՝ բեռնատարի և մեքենաների կողքին։
«Հին գրություններն ասում են, որ եթե ցատկեք այս երգի տակ, կստանաք 1000 տարվա հաջողություն», – գրել է արտիստը։