Կասեցվել է «Մարտին Սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրությունը

Բաժանորդագրվել

ՍԱՏՄ-ն հայտնել է, որ սահմանափակումը կգործի մինչև հայտնաբերված խախտումների ամբողջական վերացումը։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է «Մարտին Սթար» ՍՊԸ-ի արտադրած «Կաթնային պաղպաղակ բրիկետ վանիլային» արտադրատեսակի արտադրությունը՝ լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերված խախտումների պատճառով։ Այս մասին տեղեկանում ենք տեսչական մարմնից։

ՍԱՏՄ-ի հաղորդմամբ՝ Երևանի Աշտարակի խճուղում գտնվող ընկերության կաթնամթերքի արտադրամասում անցկացված ստուգման ընթացքում պարզվել է, որ արտադրվել է վտանգավոր սննդամթերք։

Մասնավորապես, լաբորատոր փորձաքննության արդյունքներով «Կաթնային պաղպաղակ բրիկետ վանիլային» արտադրատեսակի նմուշը աղիքային ցուպիկի խմբի մանրէների (ԱՑԽՄ) ցուցանիշով չի համապատասխանել «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։

ՍԱՏՄ-ն հայտնել է նաև, որ սահմանափակումը կգործի մինչև հայտնաբերված խախտումների ամբողջական վերացումը։

Leave a comment