Սելջուկ Բայրաքթարն Ադրբեջանում է․ նա հանդիպել է Ալիևին

Քաղաքականություն

10.07.2026 | 14:50

Թուրքական ԱԹՍ-ներ արտադրող Baykar ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Սելջուկ Բայրաքթարի գլխավորած պատվիրակությունն Ադրբեջանում է։ Նա հանդիպում է անցկացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

«Ադրբեջան կատարած այցի շրջանակում մեզ ընդունեց նախագահ Իլհամ Ալիևը։ Հանդիպման ընթացքում ես պատիվ ունեցա նրան ներկայացնել Bayraktar Technologies-ի կողմից Ադրբեջանում իրականացվող նախագծերը»,- մասնավորապես, գրել է Բայրաքթարը X-ում։

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ  պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը նույնպես հանդիպել է Սելջուկ Բայրաքթարի գլխավորած պատվիրակությանը։ Հասանովը նշել է Baykar-ի նշանակալի դերը Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության մեջ և ընդգծել համատեղ արտադրական ներուժի հետագա զարգացման կարևորությունը՝ առաջադեմ տեխնոլոգիական նորարարությունների ներդրման միջոցով։

Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ Բայրաքթարն ընդգծել է, որ փոխայցելությունները դրական ազդեցություն ունեն ադրբեջանա-թուրքական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդման վրա։

Բայրաքթարի գլխավորած պատվիրակությունը այցելել է Bayraktar-ի՝ Ադրբեջանում գտնվող արտադրական օբյեկտներ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment