Եվրոպական խորհրդարանը կողմ է քվեարկել թվային եվրոյի ներդրմանը

Եվրոպական խորհրդարանը (ԵԽ) հաստատել է թվային եվրոյի ներդրման նախագիծը։ Նախաձեռնությունն անցնում է միջգերատեսչական բանակցությունների վերջնական փուլ, նախքան նոր արժույթի՝ 2029 թվականի հունվարին նախատեսված գործարկումը։

«Թվային եվրոն հաստատվել է 416 կողմ և 169 դեմ ձայներով», – նշվում է հրապարակման մեջ։

Մինչև 2024 թվականի վերջը ԵՄ խորհուրդը, Եվրոպական խորհրդարանը և Եվրոպական հանձնաժողովը պետք է համաձայնեցնեն նախագծի վերջնական պարամետրերը։ Դրանից հետո ԵԿԲ-ն նախատեսում է 2027 թվականին անցկացնել սահմանափակ փորձարկում։

Բրյուսելում հայտարարել են, որ թվային եվրոյի նպատակն է ամրապնդել Եվրամիության ռազմավարական ինքնավարությունը և նվազեցնել կախվածությունը ամերիկյան վճարային համակարգերից։ Միաժամանակ նշվում է, որ նոր արժույթը կշրջանառվի կանխիկ դրամի հետ զուգահեռ և չի փոխարինի դրան։

Սակայն մի շարք եվրապատգամավորներ և անձնական տվյալների պաշտպանության ոլորտի փորձագետներ զգուշացնում են, որ թվային արժույթը կարող է վերածվել ֆինանսական վերահսկողության գործիքի։

Leave a comment