Մարոկկացի երկրպագուներն անկարգություններ են սարքել Լոնդոնում, ոստիկան է հոսպիտալացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մարոկկոյի հավաքականի երկրպագուները Լոնդոնում անկարգություններ են սարքել ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականից կրած պարտությունից հետո։

The Telegraph-ի համաձայն՝ անկարգությունները զսպելիս ոստիկաններից մեկը գլխի վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։

Երկրպագուները դուրս են եկել փողոցներ, բարձրացել են մեքենաների վրա ու հրավառություններ արել։ Քաղաքի որոշ թաղամասերում տեղի են ունեցել անկարգություններ և բախումներ ոստիկանության հետ։

Նշվում է, որ Փարիզում կանխվել են խոշոր անկարգությունները։ Քաղաքային իշխանությունները պատրաստ էին մարոկկացի երկրպագուների կողմից ագրեսիվ վարքի և նախապես մեծ թվով ոստիկանների էին նախապատրաստել։

ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում անցկացվող ԱԱ-2026-ում Ֆրանսիայի հավաքականը 2։0 հաշվով հաղթել էր մարոկկացիներին ու դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Իսպանիա – Բելգիա զույգի հաղթողի հետ։



Leave a comment