Գիշերը Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականը 2-0 հաշվով հաղթեց Մարոկոյին ու դուրս եկավ ՖԻՖԱ-ի Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ։
«Ռեալ Մադրիդ»-ի հարձակվող ու հավաքականի ավագ Կիլիան Մբապպեն նախ 11 մետրանոց չիրացրեց, սակայն խաղի հաշիվը Դեզիրե Դուեի փոխանցումից հետո 60-րդ րոպեին բացեց։
66-րդ րոպեին Մբապպեի փոխանցումից հետո «Պարի Սեն-Ժերմեն»-ի հարձակվող Ուսման Դեմբելեն հաշիվը կրկնապատկեց։