Մանուկյանը կասկածվում է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու մեջ. ՔԿ

Բաժանորդագրվել

Նա ձերբակալվել է ու տեղափոխվել ՔԿ քրեական վարույթի շրջանակում՝ դատարան ներկայացնելու համար։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը):

Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Քննչական կոմիտեից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր վաղ առավոտյան իրավապահները մտել են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի բնակարան։

ՔԿ-ից մեզ հայտնել էին, որ նա ձերբակալվել է ու տեղափոխվել ՔԿ քրեական վարույթի շրջանակում՝ դատարան ներկայացնելու համար։

Իրավապահները Արեգնազ Մանուկյանի տուն էին մտել նաև հունիսի 12-ի վաղ առավոտյան, ապա նրան հրավիրել էին ՔԿ՝ հարցաքննության։

ՔԿ-ից հայտնել էին, որ քննչական գործողություններն իրականացվել են լրտեսության և պետական դավաճանության վերաբերյալ քրեական գործի շրջանակներում, որով ավելի վաղ ձերբակալվել էր «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը:

Leave a comment