https://arm.sputniknews.ru/20260709/eatmn-minchev-2028-tn-kerkaradzgi-nermutsman-navigacivon-kaparakniqneri-ogtagvortsman-zhamkety-104438213.html
ԵԱՏՄ–ն մինչև 2028 թ–ն կերկարաձգի ներմուծման նավիգացիոն կապարակնիքների օգտագործման ժամկետը
ԵԱՏՄ–ն մինչև 2028 թ–ն կերկարաձգի ներմուծման նավիգացիոն կապարակնիքների օգտագործման ժամկետը
Sputnik Արմենիա
2026 թվականի սեպտեմբերի 7-ից ԵԱՏՄ անդամ պետությունների օպերատորները պետք է բացառապես միության տարածքում արտադրված նավիգացիոն կապարակնիքներ օգտագործեն։ 09.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-09T21:45+0400
2026-07-09T21:45+0400
2026-07-09T22:50+0400
կապարակնիք
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0f/45258701_0:160:3073:1888_1920x0_80_0_0_f2d723d275714a8aa8db35faeabb9033.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը պաշտպանել է Ղազախստանի նախաձեռնությունը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածքում արտադրված նավիգացիոն կապարակնիքներին պարտադիր անցումը մինչև 2028 թվականի հունվարի 1-ը հետաձգելու մասին։ Այս մասին հայտնել է Ղազախստանի կառավարության մամուլի ծառայությունը՝ փոխվարչապետ Սերիկ Ժումանգարինի մասնակցությամբ ԵՏՀ խորհրդի նիստից հետո։Կառավարությունում պարզաբանել են, որ միության երկրների արտադրական կարողությունները դեռևս թույլ չեն տալիս ամբողջությամբ բավարարել նավիգացիոն կապարակնիքների գծով Ղազախստանի պահանջարկը։ Բացի այդ, սեփական արտադրության կազմակերպման համար լրացուցիչ ժամանակ է անհրաժեշտ, իսկ արդեն իսկ օգտագործվող սարքերի վաղաժամ փոխարինումը կհանգեցնի հավելյալ ծախսերի։Հայաստանը և Ռուսաստանը Վրաստանի տարածքով փորձնական փոխադրումներ են ծրագրել. «ATI.SU»ԵԱՏՄ-ում միջազգային բեռնափոխադրումների ժամանակ նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին համաձայնագիրը գործում է 2026 թվականի փետրվարից։ Էլեկտրոնային կապարակնիքները թույլ են տալիս իրական ժամանակում հետևել բեռների տեղաշարժին և պարզեցնում են միության ներքին սահմանների հատումը. տրանսպորտն անցնում է սահմանները առանց բեռի բացման։Համակարգի ազգային օպերատորներ գործում են ԵԱՏՄ բոլոր երկրներում՝ Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում և Ռուսաստանում։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0f/45258701_170:0:2901:2048_1920x0_80_0_0_49e089781b8345f00a98de836d609e1a.jpg.webp
կապարակնիք, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ
կապարակնիք, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ
2026 թվականի սեպտեմբերի 7-ից ԵԱՏՄ անդամ պետությունների օպերատորները պետք է բացառապես միության տարածքում արտադրված նավիգացիոն կապարակնիքներ օգտագործեն։
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը պաշտպանել է Ղազախստանի նախաձեռնությունը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածքում արտադրված նավիգացիոն կապարակնիքներին պարտադիր անցումը մինչև 2028 թվականի հունվարի 1-ը հետաձգելու մասին։ Այս մասին հայտնել է Ղազախստանի կառավարության մամուլի ծառայությունը՝ փոխվարչապետ Սերիկ Ժումանգարինի մասնակցությամբ ԵՏՀ խորհրդի նիստից հետո։
ԵՏՀ խորհրդի գործող որոշման համաձայն՝ 2026 թվականի սեպտեմբերի 7-ից միության երկրների օպերատորները ապրանքների փոխադրման ժամանակ պետք է օգտագործեն բացառապես ԵԱՏՄ պետություններում պատրաստված նավիգացիոն կապարակնիքներ։ Սակայն Ղազախստանի առաջարկով այս պահանջի ուժի մեջ մտնելու ժամկետը տեղափոխվել է 2028 թվականի հունվարի 1-ը։
Կառավարությունում պարզաբանել են, որ միության երկրների արտադրական կարողությունները դեռևս թույլ չեն տալիս ամբողջությամբ բավարարել նավիգացիոն կապարակնիքների գծով Ղազախստանի պահանջարկը։ Բացի այդ, սեփական արտադրության կազմակերպման համար լրացուցիչ ժամանակ է անհրաժեշտ, իսկ արդեն իսկ օգտագործվող սարքերի վաղաժամ փոխարինումը կհանգեցնի հավելյալ ծախսերի։
ԵԱՏՄ-ում միջազգային բեռնափոխադրումների ժամանակ նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին համաձայնագիրը գործում է 2026 թվականի փետրվարից։ Էլեկտրոնային կապարակնիքները թույլ են տալիս իրական ժամանակում հետևել բեռների տեղաշարժին և պարզեցնում են միության ներքին սահմանների հատումը. տրանսպորտն անցնում է սահմանները առանց բեռի բացման։
Համակարգի ազգային օպերատորներ գործում են ԵԱՏՄ բոլոր երկրներում՝ Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում և Ռուսաստանում։