https://arm.sputniknews.ru/20260709/amnn-ev-dashnakicnery-irani-voch-bvolvor-pataskhan-grvohnern-en-karvoghacel-het-mghel-wsj-104438301.html
ԱՄՆ–ն և դաշնակիցները Իրանի ոչ բոլոր պատասխան գրոհներն են կարողացել հետ մղել. WSJ
ԱՄՆ–ն և դաշնակիցները Իրանի ոչ բոլոր պատասխան գրոհներն են կարողացել հետ մղել. WSJ
Sputnik Արմենիա
ԱՄՆ-ի հարվածներին ի պատասխան Իրանի հասցրած հարվածներից մի քանիսը խոցել են թիրախները, սակայն դրանք նվազագույն վնաս են հասցրել, և ոչ ոք չի տուժել: 09.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-09T22:05+0400
2026-07-09T22:05+0400
2026-07-09T22:48+0400
ամն
հակաօդային պաշտպանություն (հօպ)
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/09/104427689_0:92:2000:1217_1920x0_80_0_0_b339f9b6199fd90e5d53e9e95c9ef00a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. ԱՄՆ-ն և դաշնակիցները ԱՄՆ-ի հարվածներին ի պատասխան Իրանի նախաձեռնած ոչ բոլոր գրոհներն են հետ մղել ։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, գրում է Wall Street Journal թերթը՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյաներին։ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) այսօր ավելի վաղ հայտնել էր, որ ամերիկացի զինվորականները հարվածներ են հասցրել Իրանի շուրջ 90 օբյեկտների։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) իր հերթին հայտարարել էր, որ ի պատասխան ԱՄՆ-ի հարձակման՝ հարվածներ է հասցրել Միացյալ Նահանգների երկուական ռազմակայանների Քուվեյթում և Բահրեյնում։Ինչպես պնդում են պաշտոնյաները, Իրանի պատասխան հարվածներից մի քանիսը խոցել են թիրախները, սակայն դրանք նվազագույն վնաս են հասցրել, և ոչ ոք չի տուժել։Հիշեցնենք` ԱՄՆ զինվորականները հուլիսի 7-ի լույս 8-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Իրանցի զինվորականները հայտնեցին Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին հասցված պատասխան հարվածների մասին, Իրանի իշխանությունները Վաշինգտոնին մեղադրեցին ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ։ Թեհրանը հայտարարեց, որ դադարեցնում է ԱՄՆ–ի հետ վերջնական կարգավորման շուրջ բանակցությունները։
ամն
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/09/104427689_151:0:1928:1333_1920x0_80_0_0_5fd577ae05104d9ed48ae25646aa8314.jpg.webp
ամն, հակաօդային պաշտպանություն (հօպ), իրանի իսլամական հանրապետություն
ամն, հակաօդային պաշտպանություն (հօպ), իրանի իսլամական հանրապետություն
ԱՄՆ-ի հարվածներին ի պատասխան Իրանի հասցրած հարվածներից մի քանիսը խոցել են թիրախները, սակայն դրանք նվազագույն վնաս են հասցրել, և ոչ ոք չի տուժել:
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. ԱՄՆ-ն և դաշնակիցները ԱՄՆ-ի հարվածներին ի պատասխան Իրանի նախաձեռնած ոչ բոլոր գրոհներն են հետ մղել ։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, գրում է Wall Street Journal թերթը՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյաներին։
ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) այսօր ավելի վաղ հայտնել էր, որ ամերիկացի զինվորականները հարվածներ են հասցրել Իրանի շուրջ 90 օբյեկտների։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) իր հերթին հայտարարել էր, որ ի պատասխան ԱՄՆ-ի հարձակման՝ հարվածներ է հասցրել Միացյալ Նահանգների երկուական ռազմակայանների Քուվեյթում և Բահրեյնում։
«ԱՄՆ-ն և դաշնակիցները որսացել են հարձակումների մեծ մասը»,-ասվում է հրապարակման մեջ։
Ինչպես պնդում են պաշտոնյաները, Իրանի պատասխան հարվածներից մի քանիսը խոցել են թիրախները, սակայն դրանք նվազագույն վնաս են հասցրել, և ոչ ոք չի տուժել։
Հիշեցնենք` ԱՄՆ զինվորականները հուլիսի 7-ի լույս 8-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։