Պայթյունների նոր շարք Իրանում. հարվածների տակ են երկրի հարավի ռազմավարական օբյեկտները

https://arm.sputniknews.ru/20260709/pajtjunneri-nvor-sharq-iranum-harvatsneri-tak-en-erkri-haravi-razmavarakan-objektnery-104440274.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1a/88305008_0:197:462:544_1920x0_80_0_0_f89e78ef03455795b14e0d6ed204b72f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ամն, ավիահարված

իրանի իսլամական հանրապետություն, ամն, ավիահարված

Բաժանորդագրվել

Նոր սրացումը տեղի է ունենում ԱՄՆ-ի և Իրանի միջև հարվածների փոխանակումից և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակի սրումից հետո տարածաշրջանում շարունակվող էսկալացիայի ֆոնին:

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Հուլիսի 9-ի երեկոյան Իրանի մի քանի քաղաքներում պայթյունների նոր շարք է որոտացել: Mehr գործակալության և իրանական այլ լրատվամիջոցների հաղորդմամբ՝ պայթյուններ են արձանագրվել Բանդար Աբասում, Բուշերում և Քոնարակում: Հաղորդումներ են ստացվում նաև Սիրիկի, Ջասկի շրջաններում և Ղեշմ կղզում հարվածների մասին:

Բանդար Աբասը Իրանի խոշորագույն ծովային նավահանգիստն է և առանցքային լոգիստիկ կենտրոնը Հորմուզի նեղուցում: Բուշերում է գտնվում երկրի միակ գործող ատոմային էլեկտրակայանը, սակայն այս պահին բուն ԱԷԿ-ի խոցման մասին տվյալներ չկան։ Եղած տեղեկությունների համաձայն՝ թիրախում կարող էին լինել նահանգի ռազմական օբյեկտները:

Նախնական տվյալներով՝ հարվածներ են հասցվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օբյեկտներին, հակաօդային պաշտպանության համակարգերին, ափամերձ ռադիոլոկացիոն կայաններին, ռազմածովային ենթակառուցվածքներին և հականավային հրթիռների արձակման կայանքներին: Ավերածությունների մասշտաբների և տուժածների մասին պաշտոնական տեղեկատվություն դեռևս չի հրապարակվել։

Սպանեցին Խամենեիին, բայց պարտվեցին. ինչպես էին Թեհրանում հրաժեշտ տալիս զոհված առաջնորդին

Տեղեկություններն այն մասին, թե ով է իրականացնում այս գործողությունը, այս պահի դրությամբ հակասական են: Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հրադադարի ռեժիմն այլևս չի գործում, ինչից հետո ԱՄՆ զինվորականները հաստատել էին Իրանի ռազմական օբյեկտներին հարվածներ հասցնելու փաստը:

Միևնույն ժամանակ, Axios լրատվականը՝ հղում անենալով ամերիկացի պաշտոնյային, հայտնում է, որ ԱՄՆ-ն կապ չունի շարունակվող գործողություններից մի քանիսի հետ: Իրանական և մերձավորարևելյան մի շարք աղբյուրներ պնդում են, որ ներկայիս հարվածներն իրականացնում է Իսրայելը։ Որոշ տարածաշրջանային լրատվամիջոցներ հայտնում են նաև առանձին արաբական պետությունների հնարավոր մասնակցության մասին, սակայն այս տեղեկության հաստատում անկախ աղբյուրի կողմից դեռևս չկա:

Հիշեցնենք` ԱՄՆ զինվորականները հուլիսի 7-ի լույս 8-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։

Իրանցի զինվորականները հայտնեցին Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին հասցված պատասխան հարվածների մասին, Իրանի իշխանությունները Վաշինգտոնին մեղադրեցին ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ։ Թեհրանը հայտարարեց, որ դադարեցնում է ԱՄՆ–ի հետ վերջնական կարգավորման շուրջ բանակցությունները։

Leave a comment