ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 9, 24News
Բաքուն ասում է` կաշիներդ կքերթեմ, Սահմանադրությունը փոխեք։ Հիմա էլ Փաշինյանն անցել է Ջերմուկին ու Բերքաբերին, երբ նեղն է ընկնում, վախեցնում է պատերազմով։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Փաշինյանի հետ հնարավոր չէ պայմանավորվել, սատանայի հետ գործարք հնարավոր չէ, պետք է հասկանալ, որ պարտվելու են, նա գցելու է, քաշի, որոշ մարդիկ դա պետք է հասկանան։ Փաշինյանը փողոցով է գնալու, պայքարը շարունակելու ենք, մեր համար իր ընտրվելը ոչինչ չի փոխում»,- մեկնաբանեց պատգամավորը։
Ծառուկյանի կալանավորման մասին խոսելիս Մամիջանյանը ընդգծեց, որ նրան ուզում են ցավեցնել, 10 հոգով գցել են գետնին, որ Փաշինյանը նայի, ուրախանա․ «Նրանց արածը խայտառակություն է, դա ազդելու է նաև Հայաստանի տնտեսության վրա, գործարարները վտանգ են տեսնելու, մեկ դրամ Հայաստանում չեն ներդնելու»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։