Մանվել Վարդանյանը և Սոֆիա Բաղրամյանը մեդալներ են նվաճել կայծակնային շախմատի մրցաշարում

Բաժանորդագրվել

Պատանիների փոխչեմպիոնը 18 հնարավորից 14 միավոր է վաստակել, իսկ բրոնզե մեդալ նվաճած աղջիկը` 13։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Մանվել Վարդանյանը դարձել է Եվրոպայի շախմատի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն, իսկ Սոֆիա Բաղրամյանը` բրոնզե մեդալակիր։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Նշենք, որ կայծակնային շախմատի առաջնությունն անցկացվում է Լեհաստանի Ժեշուվե քաղաքում։ Այն մեկնարկել է հուլիսի 6-ից և ավարտվելու է հուլիսի 10-ին։

«Մանվելը 18 հնարավորից վաստակեց 14 միավոր և կիսեց 1-4-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ տեղը: Սոֆիա Բաղրամյանն էլ դարձավ շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան աղջիկների կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր` 18 հնարավորից վաստակելով 13 միավոր»,– ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ արագ շախմատի առաջնությունում Սոֆիա Բաղրամյանը դարձել է Եվրոպայի Մ10 տարեկան աղջիկների փոխչեմպիոն։ Նա 9 հնարավորից վաստահել է 7.5 միավոր։
Բացի Սոֆիայից, Հայաստանի ևս 3 ներկայացուցիչներ տեղ են զբաղեցրել լավագույն տասնյակներում։

Leave a comment