Նորից ունենք կին-քաղբանտարկյալ, որն ունի անչափահաս զավակ. Ռուբեն Մելիքյան

Այսօր Հայաստանում քաղբանտարկյալների թիվն ավելացավ ևս մեկով, 2 ամիս ժամկետով կալանավորվեց ԱԺ նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանը և շփումների տոտալ արգելք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:



«Կալանավորվեց միջին ծանրության ենթադրյալ հանցանքի համար։ Ծանր չէ – միջին։


Նորից ունենք կին-քաղբանտարկյալ, որն ունի անչափահաս զավակ։


Այս պայմաններում Արեգնազի բանտային կալանքն ամոթալի փաստ է բոլոր տղամարդկանց համար։

ՀԳ. Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին», – գրել է նա։

Leave a comment