ԱՄՆ–ի ստեղծած քաոսի մեջ Բաքուն կարող է հնարավորությունների պատուհան տեսնել. Կիրեև

https://arm.sputniknews.ru/20260709/amni-steghtsats-qavosi-mej-baqun-karvogh-e-hnaravvorutjunneri-patuhan-tesnel-kireev-104436117.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Արման Վանեսքեհյան

https://cdn.am.sputniknews.ru/img/112/83/1128324_322:0:1387:1065_100x100_80_0_0_eba6c068ec4170c230c1b70d8278f76d.jpg.webp

Արման Վանեսքեհյան

https://cdn.am.sputniknews.ru/img/112/83/1128324_322:0:1387:1065_100x100_80_0_0_eba6c068ec4170c230c1b70d8278f76d.jpg.webp

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/09/104401447_113:0:1073:720_1920x0_80_0_0_5291999da04987ace44aa5a8b88167e0.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, իրանի իսլամական հանրապետություն, հարավային կովկաս, ռուսաստան, չինաստան, վլադիմիր կիրեև, տեսանյութ, տեսանյութեր, видео

ամն, իրանի իսլամական հանրապետություն, հարավային կովկաս, ռուսաստան, չինաստան, վլադիմիր կիրեև, տեսանյութ, տեսանյութեր, видео

Բաժանորդագրվել

Քաղաքագետի խոսքով` ամերիկացիները Իրանի հետ պատերազմի մեջ են ներքաշվել անզգուշությամբ և հիմարաբար, և հիմա արդեն երևում է, որ եվրոպացիներին այդ պատերազմը պետք չէ։

Մեծ Մերձավոր Արևելքում սպասվող քաոսի մեջ լուրջ վտանգ կա Հարավային Կովկասի տարածաշրջանի համար, որին Արևմուտքը փորձում է ներքաշել իր պատերազմների մեջ (Եվրոպա–Ռուսաստան, ԱՄՆ-Իրան)։ Sputnik Արմենիայի «Իրականում» հաղորդաշարի շրջանակում այս տեսակետը հայտնեց ռուսաստանցի քաղաքագետ Վլադիմիր Կիրեևը։

Եթե Եվրամիությունը Ուկրաինայում հետևի ԱՄՆ-ի մերձավորարևելյան օրինակին, Ռուսաստանը կպատասխանի ամբողջ ուժով

Բավական դժվար է կանխատեսել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի կողմից իրականացվող գործողությունների հետևանքները, քանի որ ամերիկացիները իրադարձությունների զարգացման նախնական սցենարներ պարզապես չունեն։ Կիրեևի խոսքով` փոխարենը կա շատ լուրջ, գլոբալ հետևանքների վտանգ. Թրամփը կարող է վառել մեծ համաշխարհային պատերազմի կրակը, բայց մեծ հարց է` կկարողանա մարել, թե ոչ:

Իրավիճակն այժմ պայթյունավտանգ է շատ տեղերում, և ապասառեցված ու հրահրված հակամարտությունների շղթան կարող է օգտագործվել աշխարհաքաղաքական բոլոր խոշոր խաղացողների կողմից։ Կիրեևի խոսքով` և՛ Ռուսաստանը, և՛ Չինաստանը, և՛ Եվրոպան մերձավորարևելյան իրադարձություններում կարող են իրենց համար հնարավորությունների պատուհան տեսնել և սկսել ակտիվորեն իրացնել իրենց շահերը:

Չի բացառվում, որ Ուկրաինայում Եվրոպայի և Ռուսաստանի միջև հակամարտությունը շատ արագ վերաճի բարձր մակարդակի ուղիղ բախման։ Դա տեղի կունենա, եթե եվրոպացիները, ասենք, նայելով իրանական հարթակում իրենց դաշնակից ամերիկացիների պահվածքին, որոշեն, որ իրենց նույնպես թույլատրելի է այդպես վարվել։ Իսկ Ռուսաստանը, քաղաքագետի խոսքով, ի պատասխան կսկսի պատասխանել արդեն ոչ թե կիսով չափ, այլ այնպես, ինչպես Իրանը գործում է ԱՄՆ-ի հետ հակամարտությունում։

ԱՄՆ-ն իր ափերից հեռու երկու գլոբալ հակամարտություն «չի ձգի»

Քաղաքագետը վստահ է` ուկրաինական հակամարտությանը ամերիկացիների ուղիղ միջամտության հավանականությունը ցածր է։ ԱՄՆ-ն իր ափերից այդքան հեռու երկու գլոբալ հակամարտություն հազիվ թե «ձգի», և Վաշինգտոնում դա շատ լավ հասկանում են։ Կիրեևի կարծիքով` այդ պատճառով է, որ Սպիտակ տանը իր ներկայության առաջին իսկ օրերից Թրամփը փորձում է հեռանալ ուկրաինական խնդրից, այն տեղափոխել եվրոպացիների հետ ֆինանսական հարաբերությունների ոլորտ։

Փոխարենը Չինաստանը կարող է որոշել, որ եկել է բարենպաստ պահը, երբ բոլոր խոշոր խաղացողները զբաղված են, և կարելի է լուծել Թայվանի հարցը։ Իսկ դա կլինի հարված համաշխարհային տնտեսության տեխնոլոգիական հատվածին՝ շատ բացասաբար անդրադառնալով ամբողջ աշխարհի քաղաքակրթական տեխնոլոգիական անցման վրա, քանի որ, ինչպես հիշեցնում է Կիրեևը, հայտնի է, որ առայժմ այդ անցման համար անհրաժեշտ չիպերի առյուծի բաժինը արտադրում է հենց Թայվանը։

Ուստի բոլոր այն երկրները, որոնք իրականացնում են այդ տեխնոլոգիական անցումը՝ ԱՄՆ-ն, Եվրոպան, Ռուսաստանը, խոնարհվելու են Չինաստանի առջև։ Պեկինը սկսելու է պայմաններ թելադրել և կանոններ ստեղծել, ինչպես ասում են, «ըստ իր ճաշակի»։ Քաղաքագետը համոզված է, որ նույն Ռուսաստանին դա առանձնապես չպետք է ուրախացնի, քանի որ նման մենաշնորհացումը՝ «մեկի ձեռքերում կենտրոնացումը», ձեռնտու չէ ոչ ոքի, բացի իրավատիրոջից, նույնիսկ եթե դա դաշնակից Չինաստանն է։

Իրանական պատերազմի ֆոնին Հարավային Կովկասի համար շատ լուրջ վտանգներ են ի հայտ գալիս

Ինչ վերաբերում է կոնկրետ Հարավային Կովկասին, ապա, Կիրեևի կարծիքով, հայտնվելով երկու գլոբալ «թեժ կետերին» (երկու պլացդարմ՝ ուկրաինական և ռուսական) հավասար հարևանությամբ, տարածաշրջանը կհայտնվի բոլորի և ամենքի ուշադրության կենտրոնում։ Արևմուտքը կսկսի փողեր, արտոնություններ, ամեն տեսակ խոստումներ առաջարկել Հայաստանին և Ադրբեջանին՝ պատերազմներ վարելու համար նրանց տարածքը տրամադրելու դիմաց։ Եվ առաջին հերթին դա վերաբերում է եվրոպացիներին, որոնց Ռուսաստանի հետ պատերազմ է պետք։
Ամերիկացիներն առայժմ առանձնապես չեն հետաքրքրվում այս խնդրով, քանի որ Իրանի հետ պատերազմի համար ավելի շահավետ հարթակ ունեն՝ Պարսից ծոցի միապետությունները։ Իսկ ահա Եվրոպայի և Ռուսաստանի ուղիղ բախման դեպքում անհրաժեշտ կլինի ինչպես Հայաստանի երկինքը, այնպես էլ Ադրբեջանի տարածքից դեպի Ռուսաստանի պետական սահման ուղիղ ելքը: Կիրեևի խոսքով` գուցե ամեն տեսակի փողի և արտոնությունների տեսքով այդ «մրցանակը», ի վերջո, կգայթակղի երկուսին էլ:
Բայց այդ դեպքում նման քաոսի մեջ միանգամայն հնարավոր է, որ Ադրբեջանը որոշի շահել ջեքփոթը՝ տեսնելով, որ իր համար հնարավորությունների պատուհան է բացվում՝ վերահսկողության տակ վերցնելու այն հայկական տարածքները, որոնց վրա վաղուց արդեն աչք է դրել։ Հասկանալի է, որ իրադարձությունների նման զարգացմանը կտրուկ կընդդիմանա Եվրոպան, բայց թե որքանով նրա ուժն ու կարողությունները բավարար կլինեն Հայաստանի տարածքային անվտանգության երաշխիքների ապահովման համար, մեծ հարց է։
Բացառված չէ` Մերձավոր Արևելքի հակամարտության կողմերը շուտով հարվածեն ողջ ուժով. քաղաքագետ

Leave a comment