Մամուլից եմ տեղեկացել. Նարեկ Կարապետյանը` իր նկատմամբ սկսված քրեական վարույթի մասին

https://arm.sputniknews.ru/20260709/mamulic-em-teghekacel-narek-karapetjany-ir-nkatmamb-harucvats-qreakan-gvortsi-masin-104434514.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1a/103898744_89:0:1512:1067_1920x0_80_0_0_ca1361cc0c163189745fa5c520788163.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

նարեկ կարապետյան

նարեկ կարապետյան

Բաժանորդագրվել

Նարեկ Կարապետյանը վստահեցրեց` երկքաղաքացի լինելու հետ կապված հարցումներ են արվել մի քանի երկիր, պատասխանը բացասական է եղել։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը մամուլից է տեղեկացել իր նկատմամբ հարուցված քրեական վարույթի մասին։

«Տեղյակ չեմ` ինչ գործի մասին է, մամուլից եմ տեղեկացել։ Ընդհանրապես չգիտեմ` ինչ է։ Որևէ կառույցից որևէ հրավեր չեմ ստացել, բոլոր երկրները հարցումներում պատասխանել են, որ իրենց երկրի քաղաքացի չեմ»,– ասաց Կարապետյանը։

Խոսելով ծառայությունից խուսափելու վերաբերյալ քրեական վարույթի մասին` նա շեշտեց, որ դրա հետ կապված այժմ որևէ խոսք չկա. մի քանի ամիս առաջ մի քանի անգամ իրավապահներն իրեն կանչել են, և վերջ։

Կարապետյանի պնդմամբ` այսօրվա Հայաստանում իրավական հիմքի բացակայությունը դեռ պատճառ չէ, որ քրեական վարույթ չհարուցվի։

Հարցին` հնարավո՞ր է արդյոք, որ այսպիսով ցանկանում են կասեցնել իր մուտքը ԱԺ, Կարապետյանը պատասխանեց, որ այդ մասին էլ տեղեկություն չունի։ Նա վստահեցրեց` սին պլաններ ունի ՀՀ իշխանությունը։

Նարեկ Կարապետյանը շեշտեց, որ իրենք ԱԺ են գնում հասարակական գլխավոր նպատակը կատարելու` փոփոխություն անելու և մարդկանց կյանքը բարելավելու։

«Այնտեղ նստած իշխանականներից յուրաքանչյուրն իր ճակատին կրում է 50 000 ապացուցված գողացված ձայնի դրոշմը։ Մեզ համար կարևոր չէ, որ ԲՀԿ–ն չմտավ խորհրդարան, ու դրանով մենք մի քանի մանդատ ավելի ենք ստանում։ Կարևոր է լեգիտիմությունը»,– ասաց Կարապետյանը` անդրադառնալով ենթադրյալ կաշառքների վերաբերյալ իրենց հասցեին հնչող մեղադրանքների մասին։

Ինչ վերաբերում է ԱԺ–ում հանձնաժողովների նախագահներ և փոխնախագահներ ունենալու հանգամանքին, ապա Կարապետյանը շեշտեց` պետք է նայեն նպատակահարմարությանը. այս պահին դեռ քննարկումներ են ընթանում։ Պետք է հասկանան, թե այդ պաշտոնները ստանձնելը որքանով է օգնելու իրենց «կտրել ՔՊ–ի թևերը»։

Leave a comment