Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած՝ հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը


Կառավարությունն ընդունել է որոշում՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ՄԱԿ-ի Կոնվենցիայի համաձայն ՀՀ-ում հաշմանդամային սպորտի իրավական դաշտին վերաբերող խնդիրների լուծմանն ուղղվող քայլերի զարգացման և իրագործման նպատակով։


Ըստ այդմ՝ կապահովվի պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը:


Որոշումն ուղղված է հաշմանդամություն ունեցող անձանց համար սպորտի ոլորտում հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման նպատակով համապատասխան օրենսդրական դաշտի կատարելագործմանը, ինչպես նաև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք կյանք վերադարձին:

Դիտումների քանակ11

Leave a comment