https://arm.sputniknews.ru/20260709/omany-dem-e-vor-hvormuzi-neghucum-navagnacutjan-hamar-vtshar-sahmanvi-104430883.html
Օմանը դեմ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության համար վճար սահմանվի
Օմանը դեմ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության համար վճար սահմանվի
Sputnik Արմենիա
Օմանի սուլթանությունը հայտարարել է, որ միջազգային նավագնացության համար օգտագործվող նեղուցներով տարանցման իրավունքը երաշխավորված է միջազգային իրավունքի… 09.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-09T18:48+0400
2026-07-09T18:48+0400
2026-07-09T18:48+0400
օման
հորմուզի նեղուց
վճարային համակարգ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0b/103361053_0:0:1501:844_1920x0_80_0_0_83ff22d065360142cb348c78ab918413.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Օմանը չի աջակցում Հորմուզի նեղուցով անցնելու համար վճարային համակարգի ներդրմանը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով սուլթանության հայտարարությանը, որը հնչեցվել է ՄԱԿ-ի Միջազգային ծովային կազմակերպության նիստում։«Օմանի սուլթանությունը կրկին հայտարարում է, որ միջազգային նավագնացության համար օգտագործվող նեղուցներով տարանցման իրավունքը երաշխավորված է միջազգային իրավունքի նորմերով։ Օմանը հաստատակամորեն հավատարիմ է այդ իրավական սկզբունքներին և չի աջակցում Օրմուզի նեղուցով անցնող նավերի համար վճարներ սահմանելուն»,-հայտարարությունը մեջբերել է արաբական «Աշ Շարկ» հեռուստաալիքը։Այս շաբաթ NBC News-ի աղբյուրները հայտնել էին, որ Օմանի սուլթանությունը և Իրանը ԱՄՆ-ին ներկայացրել են Հորմուզի նեղուցով նավագնացության կառավարման ծրագիր, որը նախատեսում է վարչական տուրքերի գանձում: ԱՄՆ-ի և Իրանի միջև կնքված փոխըմբռնման հուշագիրը նախատեսում է նավերի անարգել անցում Հորմուզի նեղուցով 60 օրվա ընթացքում, որից հետո Իրանը և Օմանը պետք է մշակեն նեղուցում նավագնացության կառավարման մեխանիզմ՝ տարածաշրջանային պետությունների հետ համակարգմամբ:
օման
հորմուզի նեղուց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0b/103361053_174:0:1299:844_1920x0_80_0_0_8192dd354f3bbdbadedae0a06dac07f6.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
օման, հորմուզի նեղուց, վճարային համակարգ
օման, հորմուզի նեղուց, վճարային համակարգ
Բաժանորդագրվել
Օմանի սուլթանությունը հայտարարել է, որ միջազգային նավագնացության համար օգտագործվող նեղուցներով տարանցման իրավունքը երաշխավորված է միջազգային իրավունքի նորմերով։
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Օմանը չի աջակցում Հորմուզի նեղուցով անցնելու համար վճարային համակարգի ներդրմանը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով սուլթանության հայտարարությանը, որը հնչեցվել է ՄԱԿ-ի Միջազգային ծովային կազմակերպության նիստում։
«Օմանի սուլթանությունը կրկին հայտարարում է, որ միջազգային նավագնացության համար օգտագործվող նեղուցներով տարանցման իրավունքը երաշխավորված է միջազգային իրավունքի նորմերով։ Օմանը հաստատակամորեն հավատարիմ է այդ իրավական սկզբունքներին և չի աջակցում Օրմուզի նեղուցով անցնող նավերի համար վճարներ սահմանելուն»,-հայտարարությունը մեջբերել է արաբական «Աշ Շարկ» հեռուստաալիքը։
Այս շաբաթ NBC News-ի աղբյուրները հայտնել էին, որ Օմանի սուլթանությունը և Իրանը ԱՄՆ-ին ներկայացրել են Հորմուզի նեղուցով նավագնացության կառավարման ծրագիր, որը նախատեսում է վարչական տուրքերի գանձում: ԱՄՆ-ի և Իրանի միջև կնքված փոխըմբռնման հուշագիրը նախատեսում է նավերի անարգել անցում Հորմուզի նեղուցով 60 օրվա ընթացքում, որից հետո Իրանը և Օմանը պետք է մշակեն նեղուցում նավագնացության կառավարման մեխանիզմ՝ տարածաշրջանային պետությունների հետ համակարգմամբ: