ԻՀՊԿ–ն 10 բալիստիկ հրթիռով հարվածել է Հորդանանում գտնվող ամերիկյան ավիաբազային

Բաժանորդագրվել

Սա իրանական պատասխանի երկրորդ փուլն է։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) 10 բալիստիկ հրթիռով հարվածել է Հորդանանում գտնվող ամերիկյան «Ալ-Ազրակ» ավիաբազային։ Այս մասին հաղորդում է իրանական IRIB պետական հեռուստառադիոընկերությունը:

Հարված է հասցվել նաև ամերիկյան զորքերի կառավարման հրամանատարական կենտրոնին։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

ԻՀՊԿ-ն զգուշացրել է, որ ԱՄՆ-ի հարձակումների կրկնության դեպքում տարածաշրջանում ամերիկյան այլ բազաներ ևս կհայտնվեն թիրախում։

«Եթե ԱՄՆ–ի բանակը կրկնի իր ագրեսիան, տարածաշրջանում ամերիկյան մյուս բազաները չեն կարողանա ապահովագրվել մեր ինտենսիվ հարվածներից», – ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք` ԱՄՆ զինվորականները հուլիսի 7-ի լույս 8-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։

Իրանցի զինվորականները հայտնեցին Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին հասցված պատասխան հարվածների մասին, Իրանի իշխանությունները Վաշինգտոնին մեղադրեցին ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ։ Թեհրանը հայտարարեց, որ դադարեցնում է ԱՄՆ–ի հետ վերջնական կարգավորման շուրջ բանակցությունները։

Leave a comment