Փաշինյանը Միշուստինի հետ Եկատերինբուրգում քննարկել է սահմանափակումների հարցը

Բաժանորդագրվել

Հանդիպման և ձեռք բերված պայմանավորվածությունների մասին մանրամասներ չհայտնեց՝ նշելով, որ դա կանի, երբ դրանք իրականություն դառնան, ու բոլորը տեսնեն։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եկատերինբուրգ կատարած այցի ընթացքում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ քննարկել է Հայաստանի գյուղմթերքների ներմուծման սահմանափակումների հարցը։ Այդ մասին ասաց Փաշինյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։

«ՌԴ կառավարության ղեկավարի հետ ունեցել ենք բաց, անկեղծ բարեկամական քննարկում, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ»,- նշեց վարչապետը։

Փաշինյանը պայմանավորվածությունների մասին մանրամասներ չհայտնեց՝ խոստանալով, որ դա կանի այն ժամանակ, երբ դրանք իրականություն դառնան։

Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում հուլիսի 6-ին տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ վարչապետեր Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը: Փաշինյանը բանակցություններում հույս էր հայտնել, որ առկա խնդրահարույց հարցերը կլուծվեն։

Leave a comment