«Խոցման ցանցի» միջոցով ԱՄՆ–ն հարվածի տակ կդնի եվրոպացիներին. Դանիլով

https://arm.sputniknews.ru/20260709/khvocman-canci-mijvocvov-amnn-harvatsi-tak-kdni-evrvopacinerin-danilvov-104423474.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/09/104420362_0:2:2728:2048_1920x0_80_0_0_da2d90c4d55da68801d6104f0d67ef56.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

փորձագետ, նատօ, ռուսաստան, թուրք, թուրքիա, անկարա, կլոր սեղան, դմիտրի դանիլով, ամն

փորձագետ, նատօ, ռուսաստան, թուրք, թուրքիա, անկարա, կլոր սեղան, դմիտրի դանիլով, ամն

Բաժանորդագրվել

Փորձագետի կարծիքով` ենթակառուցվածքների, հետախուզական տվյալների տրամադրումը կամ սարքավորումների տեղակայումը կնշանակի ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ դաշնակիցների ներգրավում Մերձավոր Արևելքում և աշխարհի այլ տարածաշրջաններում գործողություններին, ինչը բացասաբար կազդի ԵՄ անվտանգության վրա։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Ռուսաստանին հակազդելու համար ՆԱՏՕ-ի երկրների կողմից ստեղծված Kill Web («Խոցման ցանց») ավտոմատացված թվային հետախուզական ցանցը կարող է օգտագործվել ԱՄՆ-ի կողմից ԵՄ-ին Մերձավոր Արևելքում և այլ տարածաշրջաններում (որտեղ եվրոպացիները մտադիր չեն աջակցել ամերիկացիներին) գործողությունների մեջ ներքաշելու համար: Նման տեսակետ է հայտնել Ռուսաստանի ԳԱ Եվրոպայի ինստիտուտի եվրոպական անվտանգության բաժնի վարիչ, Ռուսաստանի ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր Դմիտրի Դանիլովը Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքներին նվիրված կլոր սեղանի ժամանակ, որը կազմակերպվել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում:

Բրիտանիան և Թուրքիան պաշտպանական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել

Դանիլովի խոսքով՝ այդ նախագիծն իրականացվում է Արևմուտքի երկրների կողմից «արևելյան թևի զսպման նախաձեռնության» շրջանակներում, սակայն արդեն մոտ ապագայում իրավիճակը կարող է փոխվել, և ԱՄՆ-ն կփորձի Kill Web-ն օգտագործել իր շահերի համար, որոնք հակասում են եվրոպականին:

«Այստեղ կա մեկ տեսակետ։ Այդուհանդերձ, պետք է մտածել տվյալ նախաձեռնության իրագործման հնարավոր սցենարների մասին։ Ինչի՞ն է այն ուղղված այսօր, ի՞նչ դրդապատճառներ կան դրա հետևում, և ի՞նչ կարող է տեղի ունենալ վաղը։ Իսկ վաղը կարող է այլ կերպ լինել։ Քանի որ այդ համակարգն ամեն դեպքում վերահսկվելու է ամերիկացիների կողմից, դա, ըստ էության, կլինի ամերիկյան ռազմավարական ռեսուրս, որը կաշխատի ՆԱՏՕ-ի միջոցով` կազմակերպության դաշնակիցների ներգրավմամբ», – նշում է պրոֆեսորը։

Նրա կարծիքով՝ ենթակառուցվածքների, հետախուզական տվյալների տրամադրումը կամ սարքավորումների տեղադրումը կնշանակի ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ դաշնակիցների ներգրավում Մերձավոր Արևելքում և աշխարհի այլ տարածաշրջաններում գործողություններին, ինչն ուղղակիորեն կազդի ԵՄ անվտանգության վրա՝ ընդհուպ այն, որ եվրոպական օբյեկտները կամ զինված ուժերը կարող են պատասխան գործողությունների թիրախ դառնալ:

«Իրականում այստեղ լուրջ ռիսկեր են առաջանում եվրոպացիների համար։ Իրադարձությունների նման զարգացումը կարող է դրդել կամ, ավելի ճիշտ, ստիպել եվրոպական դաշնակիցներին` հասնելու ամերիկացիների կողմից իրենց ռազմավարական նպատակների լուծմանը այն տարածաշրջաններում, որտեղ եվրոպացիները, իհարկե, մտադիր չեն աջակցել Միացյալ Նահանգներին` գոնե առայժմ», – ամփոփել է նա։

Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին եկել է հանուն Էրդողանի

2026 թվականի հուլիսի 7-8-ը Անկարայում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովը։ Այն 3–րդ անգամ է անցկացվում Թուրքիայում։ Ամփոփիչ հռչակագրում Ռուսաստանը ճանաչվել է եվրաատլանտյան անվտանգության «երկարաժամկետ սպառնալիք»։

Leave a comment