Անվերջանալի մղձավանջ էր պատերազմի գիշերը, սպասում էինք՝ լույսը բացվի, որ իմանանք՝ պակաս մարդ չունենք

24News-ի «Մարդիկ Արցախից» հաղորդաշարի այս թողարկման հյուրը Լուսինե Ավանեսյանն է, ով երանությամբ է հիշում Արցախում անցկացրած յուրաքանչյուր պահը: Լուսինեն ասում է, որ Արցախը պարզապես վայր չէր, այլև զգացում, այնտեղ ամեն ինչն էր կենդանի. հողը, ջուրը, օդը, լեռներն ու անգամ քարերը։

«Այն մարդիկ, ովքեր ամբողջ գիշեր հացի հերթում էին, միևնույն է, չէին դժգոհում, գիտեին, որ լավ է լինելու։ Անվերջանալի թվացող մղձավանջ էր պատերազմի գիշերը, սպասում էինք լուսաբացին, որ իմանանք, թե պակաս մարդ չունե՞նք» , – անկեղծանում է Լուսինեն ու հավելում. «Հենց անցանք Հակարին, հասկացա, որ վերջ, էլ վերադարձի հույս չկա։ Ափսոսում եմ, որ մինչև Արցախից դուրս գալը չեմ հասցրել Եկեղեցի գնալ»։

Կարոտի, Արցախում ապրած երջանիկ օրերի, ինչպես նաև պատերազմի ու վերադարձի տեսլականի մասին մանրամասները՝ տեսանյութում։

Մարիաննա Բաղունց

Leave a comment