Մեզ դրանով չեն վախեցնի. Կարապետյանը` իրեն և Քոչարյանին կրկին կալանավորելու մասին

https://arm.sputniknews.ru/20260709/mez-dranvov-chi-vakhecni-karapetjany-iren-ev-qvocharjanin-krkin-kalanavvorelu-masin-104423611.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/09/104422807_162:0:1118:717_1920x0_80_0_0_cade854ded72b4e2efd341442a95b21c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, սամվել կարապետյան, ռոբերտ քոչարյան, նիկոլ փաշինյան, գագիկ ծառուկյան

հայաստան, սամվել կարապետյան, ռոբերտ քոչարյան, նիկոլ փաշինյան, գագիկ ծառուկյան

Բաժանորդագրվել

Սամվել Կարապետյանը Ծառուկյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթը համաշխարհային խայտառակություն որակեց։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը վստահեցնում է` ո՛չ ինքը, ո՛չ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չեն վախենում քրեակատարողական հիմնարկում հայտնվելուց։ Նա այդ մասին ասաց լրագրողների հետ զրույցում` պատասխանելով դիտարկմանը, թե ըստ լուրերի` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացված գործողությունները և հարուցված քրեական վարույթն ազդակ էին անձամբ Կարապետյանին ու Քոչարյանին։

«Մեզ դրանով հնարավոր չէ վախեցնել։ Ես ու Քոչարյանն այնտեղ (ՔԿՀ–ում.խմբ.) բավականին երկար ժամանակ եղել ենք։ Ինքը (Նիկոլ Փաշինյանը. խմբ.) մեզ համար նոր ու հետաքրքիր բան պետք է մտածի»,– ասաց Կարապետյանը։

Ինչ վերաբերում է Ծառուկյանի տունը խուզարկելուն, նրան ձերբակալելուն ու կալանավորելուն, Կարապետյանը նշեց` դա համաշխարհային խայտառակություն էր։

Խոսելով Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի մասին` քաղաքական գործիչը շեշտեց` ՀՀ իշխանությունն այն կոչնչացնի։ Պնդեց` ՀՀ վարչապետը թշնամություն է անում երկրի տնտեսության հետ։

Հարցին, թե ինչ պետք է սպասել Նիկոլ Փաշինյանից, քանի որ նա շատ ակտիվ է գործում, Կարապետյանը պատասխանեց` շատ ակտիվ լինելիս շատ սխալներ են թույլ տալիս։ Նա ընդգծեց` սպասում են այդ սխալներին, որոնք ճակատագրական կլինեն, ու հենց այդ օրն ընդդիմությունն իր խոսքը կասի, այդ թվում` Գագիկ Ծառուկյանը։

Հիշեցնենք` դիմակավորված հատուկջոկատայինները հուլիսի 6-ի առավոտյան ներխուժեցին Ծառուկյանի առանձնատուն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քննչական գործողություններ են իրականացվում նաև Ծառուկյանին պատկանող տարբեր օբյեկտներում, ինչպես նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների տնօրենների բնակարաններում։ Երեկոյան Ծառուկյանին ձերբակալեցին։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ: Դրա շրջանակում Ծառուկյանի տնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաև առյուծներ և վագրեր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել Երևանի կենդանաբանական այգի։

Leave a comment