https://arm.sputniknews.ru/20260709/inchpes-e-pashinjann-ardzaganqel-rus-prankerneri-u-eahk-glkhavvor-qartughari-zrujcin-104419759.html
Ինչպես է Փաշինյանն արձագանքել ռուս պրանկերների ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի զրույցին
Ինչպես է Փաշինյանն արձագանքել ռուս պրանկերների ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի զրույցին
Sputnik Արմենիա
Փաշինյանը նշեց, թե մենք միշտ չափազանց շատ ենք կենտրոնանում անձի ազգության վրա, անգամ սպորտային հաղթանակների մասին խոսելիս հատուկ շեշտադրում է արվում, թե թուրք… 09.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-09T15:45+0400
2026-07-09T15:45+0400
2026-07-09T15:55+0400
նիկոլ փաշինյան
եահկ առաքելություն
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
կաթողիկոս
հայ առաքելական եկեղեցի
ֆերիդուն սինիրլիօղլու
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/06/104270635_0:0:2765:1555_1920x0_80_0_0_9e46f7c9b11d0308aca2d6bc3cbc3397.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ոչ մի կերպ չմեկնաբանեց ռուս պրանկերների և ազգությամբ թուրք ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի զրույցը։ Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ լրագրողները հարց ուղղեցին, թե ինչ կարծիք ունի Փաշինյանը զրույցի և ազգությամբ թուրք ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի՝ կաթողիկոսին փոխելու հարցում հայտնած աջակցության մասին։Ի պատասխան ՀՀ վարչապետը նշեց, թե մենք` հայերս, միշտ չափազանց շատ ենք կենտրոնանում անձի ազգության վրա, անգամ սպորտային հաղթանակների մասին խոսելիս հատուկ շեշտադրում է արվում, թե թուրք մրցակցին են հաղթում։Փաշինյանը նաև առաջարկեց, որ նույն պրանկերները մի անգամ էլ կաթողիկոսի կամ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի անունից զանգահարեն ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին։Հիշեցնենք՝ երեկ առավոտյան հայտնի դարձավ, որ ռուս հայտնի պրանկերներ Վովանն ու Լեքսուսը զանգահարել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին, խոսել նրա հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից, վերջինս էլ, վստահ լինելով, թե Փաշինյանի հետ է խոսում, իր աջակցությունն է հայտնել Ամենայն հայոց կաթողիկոսին հեռացնելու հարցում։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/06/104270635_0:0:2729:2047_1920x0_80_0_0_80e2643414dd49f3f7ec1980818b32e5.jpg.webp
նիկոլ փաշինյան, եահկ առաքելություն, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, կաթողիկոս, հայ առաքելական եկեղեցի, ֆերիդուն սինիրլիօղլու
նիկոլ փաշինյան, եահկ առաքելություն, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, կաթողիկոս, հայ առաքելական եկեղեցի, ֆերիդուն սինիրլիօղլու
Փաշինյանը նշեց, թե մենք միշտ չափազանց շատ ենք կենտրոնանում անձի ազգության վրա, անգամ սպորտային հաղթանակների մասին խոսելիս հատուկ շեշտադրում է արվում, թե թուրք մրցակցին են հաղթում։
Ի պատասխան ՀՀ վարչապետը նշեց, թե մենք` հայերս, միշտ չափազանց շատ ենք կենտրոնանում անձի ազգության վրա, անգամ սպորտային հաղթանակների մասին խոսելիս հատուկ շեշտադրում է արվում, թե թուրք մրցակցին են հաղթում։
Փաշինյանը նաև առաջարկեց, որ նույն պրանկերները մի անգամ էլ կաթողիկոսի կամ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի անունից զանգահարեն ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին։
Հիշեցնենք՝ երեկ առավոտյան հայտնի դարձավ, որ ռուս հայտնի պրանկերներ Վովանն ու Լեքսուսը զանգահարել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին, խոսել նրա հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից, վերջինս էլ, վստահ լինելով, թե Փաշինյանի հետ է խոսում, իր աջակցությունն է հայտնել Ամենայն հայոց կաթողիկոսին հեռացնելու հարցում։