Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը հայտարարել են, որ օտարերկրյա պետությունները իրավունք չունեն միջամտելու Հորմուզի նեղուցում նավագնացության կազմակերպմանը։
Հայտարարության մեջ նշվում է, որ «օտարերկրացիներին տեղ չկա այս տարածքում և Հորմուզի նեղուցում»՝ նախազգուշացնելով, որ ԱՄՆ-ի ցանկացած միջամտություն նավագնացության երթուղիների կառավարմանը կարող է խաթարել ջրային ուղու աշխատանքի աստիճանական վերականգնումը։
ԻՀՊԿ-ի տվյալներով՝ նեղուցով նավերի երթևեկությունն արդեն վերականգնվել է մինչև նախապատերազմյան մակարդակի մոտ 50 տոկոսը, և շարունակվում է Իրանի կողմից հաստատված երթուղիներով տեղաշարժվելու թույլտվություն ստացած նավերի թողունակության ավելացումը։
Իրանի զինվորականները նաև հայտարարել են, որ եթե ԱՄՆ-ի զինված ուժերը փորձեն ինքնուրույն սահմանել նավագնացության երթուղիները, ապա դա կհանգեցնի «կործանարար պատասխանի» և կվտանգի Հորմուզի նեղուցից օգտվող երկրների շահերը։