https://arm.sputniknews.ru/20260709/irann-amerikjan-objektneri-ughghutjamb-harvatsneri-nvor-sharq-e-sksel-104420194.html
Իրանն ամերիկյան օբյեկտների ուղղությամբ հարվածների նոր շարք է սկսել
Իրանն ամերիկյան օբյեկտների ուղղությամբ հարվածների նոր շարք է սկսել
Sputnik Արմենիա
Ըստ լուրերի` Իրանի տարածքից հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր են արձակվել: 09.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-09T15:53+0400
2026-07-09T15:53+0400
2026-07-09T15:54+0400
իրանի իսլամական հանրապետություն
հրթիռ
անօդաչու թռչող սարք (աթս)
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/09/104418326_0:0:1920:1080_1920x0_80_0_0_e60f9cfea693208c15ab78f914057afd.jpg.webp
Իրանը տարածաշրջանում գտնվող ամերիկյան օբյեկտների ուղղությամբ հարվածների նոր շարք է սկսել։ Տեղեկությունը հայտնում են տելեգրամյան ալիքները:Մասնավորապես Հորդանանում հարձակման թիրախ է դարձել Մուվաֆակ Սալտիի անվան ավիաբազան։Երկրի արևելքում գտնվող այս օբյեկտը համարվում է Հորդանանի առանցքային ռազմական ավիաբազաներից մեկը և օգտագործվում է ոչ միայն տեղի օդուժի կողմից, այլև դաշնակիցների հետ համատեղ գործողությունների համար:Հորդանանի կառավարությունը հայտնել է, որ Իրանից արձակված հրթիռները հաջողությամբ խոցվել են:Ըստ տեղեկությունների` պայթյուն է հնչել Ալի աս-Սալեմ բազայի և Քուվեյթի նավահանգստի շրջանում, ինչպես նաև Իրաքում գտնվող ամերիկյան «Վիկտորիա» ռազմակայանում։Հիշեցնենք` ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Իրանցի զինվորականները հայտնեցին Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին հասցված պատասխան հարվածների մասին, Իրանի իշխանությունները Վաշինգտոնին մեղադրեցին ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ։ Թեհրանը հայտարարեց, որ դադարեցնում է ԱՄՆ–ի հետ վերջնական կարգավորման շուրջ բանակցությունները։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/09/104418326_480:0:1920:1080_1920x0_80_0_0_a5777e7fc149a74290b37f7737c67adc.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, հրթիռ, անօդաչու թռչող սարք (աթս), ամն, видео
իրանի իսլամական հանրապետություն, հրթիռ, անօդաչու թռչող սարք (աթս), ամն, видео
Ըստ լուրերի` Իրանի տարածքից հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր են արձակվել:
Իրանը տարածաշրջանում գտնվող ամերիկյան օբյեկտների ուղղությամբ հարվածների նոր շարք է սկսել։ Տեղեկությունը հայտնում են տելեգրամյան ալիքները:
Մասնավորապես Հորդանանում հարձակման թիրախ է դարձել Մուվաֆակ Սալտիի անվան ավիաբազան։
Երկրի արևելքում գտնվող այս օբյեկտը համարվում է Հորդանանի առանցքային ռազմական ավիաբազաներից մեկը և օգտագործվում է ոչ միայն տեղի օդուժի կողմից, այլև դաշնակիցների հետ համատեղ գործողությունների համար:
Հորդանանի կառավարությունը հայտնել է, որ Իրանից արձակված հրթիռները հաջողությամբ խոցվել են:
Ըստ տեղեկությունների` պայթյուն է հնչել Ալի աս-Սալեմ բազայի և Քուվեյթի նավահանգստի շրջանում, ինչպես նաև Իրաքում գտնվող ամերիկյան «Վիկտորիա» ռազմակայանում։
Հիշեցնենք` ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։