Հայաստանի տնտեսության գլխավոր հատվածում շարունակվում է յուրօրինակ պայքարը մեծածախ և մանրածախ առևտրի միջև։ Your Beloved Economic Edition-ի հաշվարկներով՝ մայիսին գրանցվել է ոչ ոքի. մանրածախ առևտրի +6.3% աճը (նախորդ տարվա մայիսի համեմատ), ավտոմեքենաների առևտրի թույլ աջակցությամբ (+2.9%), ամբողջությամբ փոխհատուցել է մեծածախ առևտրի -3.2% անկումը։
Արդյունքում՝ մայիսին ամբողջ հատվածում ունենք զրոյական իրական աճ (անվանական արտահայտությամբ՝ +5.1%՝ նախորդ տարվա մայիսի համեմատ): Հնգամսյա արդյունքներով դեռևս հաղթում է մանրածախը. շնորհիվ վերջինիս +7.3% աճի (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ)՝ ոլորտը շարունակում է մնալ պլյուսում՝ +1.2%:
Պատկերի տեղեկատվություն (Գրառումներ և Աղյուսակ)
Առևտրի ցուցանիշների հիմնական արդյունքները և համեմատությունը 2026 թվականին
-
Մանրածախ առևտուրը ոլորտի աճի շարժիչն է: Այս սեգմենտում իրական աճը հինգ ամսվա ընթացքում կազմել է 7.3%:
-
Անկում մեծածախ առևտրում: Մեծածախ օղակի իրական շրջանառությունը դիտարկվող ժամանակահատվածում կրճատվել է 2.0%-ով:
Համեմատություն. Առևտրի տարբեր սեգմենտների ցուցանիշների համեմատությունն ըստ շրջանառության ծավալի և աճի դինամիկայի (աճի տոկոսները հաշվարկված են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ).
|
Առևտրի հատվածը |
Շրջանառություն, Մայիս (մլրդ դրամ) |
Աճ, Մայիս (իրական / անվանական) |
Շրջանառություն, 5 ամիս (մլրդ դրամ) |
Աճ, 5 ամիս (իրական / անվանական) |
|
Ամբողջ առևտրաշրջանառությունը |
555.8 |
0.0% / +5.1% |
2 569.9 |
+1.2% / +6.9% |
|
Մանրածախ առևտուր |
179.9 |
+6.3% / +11.3% |
825.0 |
+7.3% / +12.3% |
|
Մեծածախ առևտուր |
352.7 |
-3.2% / +2.1% |
1 640.2 |
-2.0% / +4.1% |
|
Ավտոմեքենաների առևտուր |
23.2 |
+2.9% / +6.1% |
104.7 |
+8.0% / +11.3% |