https://arm.sputniknews.ru/20260208/turqian-dzerqery-shpelvov-spasum-e-te-erb-amn-y-kbaci-tshanaparh-depi-tjurqakan-ashkharh–98531213.html
Թուրքիան ձեռքերը շփելով սպասում է, թե երբ ԱՄՆ-ը կբացի ճանապարհ դեպի թյուրքական աշխարհ
Թուրքիան ձեռքերը շփելով սպասում է, թե երբ ԱՄՆ-ը կբացի ճանապարհ դեպի թյուրքական աշխարհ
Sputnik Արմենիա
Թրամփի նախագծի իրագործումը Թուրքիային դնում է շատ հարմար դրության մեջ, երբ առանձնապես ոչինչ անել պետք չէ. ամեն ինչ կանեն ամերիկացիները, Sputnik Արմենիայի… 08.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-08T19:43+0400
2026-02-08T19:43+0400
2026-02-08T19:43+0400
թուրքիա
ամն
թրամփի ուղի (tripp)
մեծ բրիտանիա
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/01/25577734_0:165:1600:1065_1920x0_80_0_0_19dde63899b38c2d61b7aa47ede696a5.jpg.webp
Ոչ մի երաշխիք չկա, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանության ողբերգությունը չի կրկնվիԱմենևին չարժե նվազեցնել Թուրքիայի դերը այն իրադարձություններում, որոնք այժմ ծավալվում են Հարավային Կովկասում և տարածաշրջանի շուրջ։ Թյուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին պնդում է՝ ԱՄՆ-ի միջամտությունը գործընթացներին ամենևին չի նշանակում, որ թուրքական ակտիվությունը նվազել է։ Ամերիկացիներն այժմ պարզապես ճանապարհ են հարթում պանթյուրքական այն նախագծի, դոկտրինի համար, որը թուրքերը վաղուց՝ սկսած 19-րդ դարից, փորձում են իրականացնել։Պետք է նկատի ունենալ նաև, որ պանթյուրքիզմի գաղափարի, Մեծ Թուրան կոչվող պետության ստեղծման դոկտրինի հետևում կանգնած են ոչ միայն Թուրքիայի ներսում գործող ուժերը։ Փորձագետն ընդգծում է, որ գաղափարը ամենաբարձր մակարդակով և միշտ պաշտպանել են և՛ ամերիկացիները, և՛ ավելի մեծ չափով՝ բրիտանացիները։ Երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, այն ժամանակ արևմտյան առաջնորդները մտածում էին ստեղծել ինչ-որ «թուրքական վահան», որը կպաշտպաներ Արևմուտքը Իրանի իսլամական արմատականությունից։Նադեին-Ռաևսկին բազմիցս բանավիճել է ամերիկացի գործընկերների հետ այն հարցի շուրջ, որ նրանք ժամանակին իրանական վահան են ստեղծել Սաուդյան Արաբիայի նույն իսլամական արմատականության դեմ։ Դա ավարտվել է շահական Իրանի կործանմամբ և իսլամական հեղափոխության հաղթանակով։ Բայց, թյուրքագետի խոսքով, Արևմուտքը ոչ մի կերպ չի հանդարտվում. այն ժամանակ՝ 90-ականներին, ծրագրվում էր Թուրքիային 26 մլրդ դոլար տրամադրել այդ գաղափարն իրագործելու համար։Ե՞րբ են գժտվել Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ֆեթուլլահ ԳյուլենըԲրիտանացիների մտադիր էին նորաստեղծ աշխարհիկ Թուրքիայի օրինակով ձևավորել նաև նախկին խորհրդային թյուրքալեզու մահմեդական հանրապետությունները։ Հետո, կշռադատելով, նման գումար տրամադրելու ծրագրերից հրաժարվեցին, սակայն գաղափարը մնաց։ Մեր զրուցակցի խոսքով՝ պարզապես թուրքերն սկսեցին ինքնուրույն իրականացնել այդ՝ իրենց համար շատ գայթակղիչ ծրագիրը։Տվյալ նախագիծն ակտիվորեն առաջ էր տանում այժմ հանգուցյալ Ֆեթուլլահ Գյուլենը։ Նա նպատակ ուներ ստեղծել երկու հարյուր թուրքական կրթարաններ, բազմաթիվ համալսարաններ հետխորհրդային տարածքում՝ իր «Հիզմեթ» շարժման հովանու ներքո, որը պաշտոնական Անկարայի լուռ համաձայնությամբ իրագործում էր թուրքական «փափուկ ուժի քաղաքականությունը»։ Գործունեության առաջին 20 տարիների ընթացքում տրվեց շուրջ 26 հազար նման կրթաթոշակ, որոնք բաժանվեցին այդ կառույցներում ուսանած, այսպես կոչված, «ասիական թուրքերին»։Արդեն այժմ համաշխարհային հանրությունը տեսնում է այդ գործունեության արդյունքները. Գյուլենի գաղափարն այն էր, որ թուրքամետ աշխարհիկ մտավորականության զգալի շերտ ստեղծվի «տեղերում»՝ այն թյուրքալեզու երկրներում, որոնք ի հայտ են եկել Խորհրդային Միության փլուզումից հետո։ Իրենք՝ շրջանավարտները պատմում են, որ այդ կրթարաններում և համալսարաններում շատ լավ են դասավանդվել տեխնիկական առարկաները, լեզուները։ Իսկ պատմության դասընթացների թեման միայն Օսմանյան կայսրությունն էր։Ժամանակի ընթացքում այս նախագծի վտանգը սկսեցին հասկանալ նաև այն երկրներում, որտեղ գործում էին այդ կրթարանները ու համալսարանները։ Հիշենք՝ արդյունքում գործը հասավ այն բանին, որ «գյուլենական կրթարաններն ու համալսարանները» սկսեցին փակվել ոչ միայն Ռուսաստանում, Ուզբեկստանում, Թուրքմենստանում, այլ նաև Թուրքիայում։ Դա կապված էր ոչ միայն այն բանի հետ, որ այն ժամանակ Գյուլենն ու Էրդողանը վիճել էին։ Շատ գրագետ, բարձր պաշտոններ զբաղեցնող շրջանավարտները սպառնալիք էին դարձել արդեն թուրքական քաղաքական վերնախավի համար։Մեծ Թուրանի գաղափարներն ընդհանրապես և TRIPP-ն առաջացել են ոչ թե Անկարայում, այլ Լոնդոնում և ՎաշինգտոնումՆադեին-Ռաևսկին պնդում է՝ այս նախագծի գործունեության քսան տարին ի վերջո չէր կարող իր պտուղները չտալ։ Եվ այնտեղ, որտեղ բրիտանական հատուկ ծառայություններն ու կորպորացիաները կշիռ ու ազդեցություն ունեն, «գյուլենական շրջանավարտների» ներուժն ամբողջությամբ օգտագործվել է։ Որպես օրինակ թյուրքագետը բերում է Ղազախստանը, որտեղ 2022 թվականի սկզբին պետական հեղաշրջման փորձ իրականացվեց, քանի որ բրիտանական կորպորացիան կտրուկ բարձրացրեց ավտոմոբիլային գազի գները:Իրականում հայտնի է, թե որքան ամուր ընկերություն են անում հենց Բրիտանիայի և Թուրքիայի հատուկ ծառայությունները (MI-6-ը և MIT-ը), իսկ MI-6-ի արդեն նախկին ղեկավար Ռիչարդ Մուրը անձամբ Էրդողանի ընկերն է։ Հիմա հենց այդ ուժերն են պաշտպանում թուրքական բացահայտ էքսպանսիան դեպի արևելք։ Քաղաքագետի կարծիքով՝ և՛ արդեն գործող թյուրքական միության գաղափարը, և՛ Մեծ Թուրանի ստեղծման սկզբունքը ծագել են ոչ թե Անկարայում կամ Ստամբուլում, այլ կոնկրետ Լոնդոնում և Վաշինգտոնում, MI-6-ի և ԿՀՎ-ի աշխատասենյակներում։ «Աշխարհագրությունը չի կարելի չեղարկել». Սերգեյ Մարդանը՝ Հարավային Կովկասում ՌԴ դերի մասինԻսկ Թրամփի նախագծի իրագործումը, փաստորեն, Թուրքիային շատ հարմար դրության մեջ է դրել, երբ ինքն առանձնապես ոչինչ չի անում, իր փոխարեն ամեն ինչ կանեն ամերիկացիները, որոնք պետք է տնտեսապես վերահսկեն այդ տարածաշրջանը. և՛ տարանցման գները կորոշեն նրանք, և՛ եկամուտները կստանան նրանք, և՛ կառույցը կպաշտպանեն ամերիկյան մասնավոր կորպորացիաները։ Ամերիկացիներին պետք է Իրանի հետ սահմանին ունենալ ուղիղ ելք, իսկ Թուրքիան հիմա պարզապես «ձեռքերը շփում» է՝ սպասելով, թե երբ իր համար կբացվի ուղիղ ճանապարհ դեպի նոր թյուրքական աշխարհ՝ ընդհուպ մինչև Չինական Մեծ պարիսպ։
https://arm.sputniknews.ru/20260122/grenlandakan-skandali-qvoghi-tak-amn-n-patrastvum-e-harvatsel-iranin-98022069.html
թուրքիա
ամն
մեծ բրիտանիա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/01/25577734_180:0:1600:1065_1920x0_80_0_0_483f85aaeb41f00a46205f72c817817e.jpg.webp
թուրքիա, ամն, թրամփի ուղի (tripp), մեծ բրիտանիա, հայաստան
թուրքիա, ամն, թրամփի ուղի (tripp), մեծ բրիտանիա, հայաստան
Թրամփի նախագծի իրագործումը Թուրքիային դնում է շատ հարմար դրության մեջ, երբ առանձնապես ոչինչ անել պետք չէ. ամեն ինչ կանեն ամերիկացիները, Sputnik Արմենիայի եթերում Արման Վանեսքեհյանի «Իրականում» հաղորդման ժամանակ նշում է ռուսաստանցի թյուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին։
Ոչ մի երաշխիք չկա, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանության ողբերգությունը չի կրկնվի
Ամենևին չարժե նվազեցնել Թուրքիայի դերը այն իրադարձություններում, որոնք այժմ ծավալվում են Հարավային Կովկասում և տարածաշրջանի շուրջ։ Թյուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին պնդում է՝ ԱՄՆ-ի միջամտությունը գործընթացներին ամենևին չի նշանակում, որ թուրքական ակտիվությունը նվազել է։ Ամերիկացիներն այժմ պարզապես ճանապարհ են հարթում պանթյուրքական այն նախագծի, դոկտրինի համար, որը թուրքերը վաղուց՝ սկսած 19-րդ դարից, փորձում են իրականացնել։
«Բազմիցս գրել եմ, որ պանթյուրքիզմի գաղափարի իրագործումը շատ վտանգավոր է Ռուսաստանի համար, – ասում է թուրքագետը։ – Էլ չենք խոսում Հայաստանի մասին, որի համար նման քաղաքականությունն ուղղակի մահացու է։ Մի անգամ դա արդեն հանգեցրել է 1915 թվականին, և ոչ մի երաշխիք չկա, որ այդ իրադարձություններն այլևս չեն կրկնվի։ Ղարաբաղի օրինակով միանգամայն հստակ տեսանելի է, որ նման ողբերգական իրադարձությունները կարող են կրկնվել նաև հիմա»։
Պետք է նկատի ունենալ նաև, որ պանթյուրքիզմի գաղափարի, Մեծ Թուրան կոչվող պետության ստեղծման դոկտրինի հետևում կանգնած են ոչ միայն Թուրքիայի ներսում գործող ուժերը։ Փորձագետն ընդգծում է, որ գաղափարը ամենաբարձր մակարդակով և միշտ պաշտպանել են և՛ ամերիկացիները, և՛ ավելի մեծ չափով՝ բրիտանացիները։ Երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, այն ժամանակ արևմտյան առաջնորդները մտածում էին ստեղծել ինչ-որ «թուրքական վահան», որը կպաշտպաներ Արևմուտքը Իրանի իսլամական արմատականությունից։
Նադեին-Ռաևսկին բազմիցս բանավիճել է ամերիկացի գործընկերների հետ այն հարցի շուրջ, որ նրանք ժամանակին իրանական վահան են ստեղծել Սաուդյան Արաբիայի նույն իսլամական արմատականության դեմ։ Դա ավարտվել է շահական Իրանի կործանմամբ և իսլամական հեղափոխության հաղթանակով։ Բայց, թյուրքագետի խոսքով, Արևմուտքը ոչ մի կերպ չի հանդարտվում. այն ժամանակ՝ 90-ականներին, ծրագրվում էր Թուրքիային 26 մլրդ դոլար տրամադրել այդ գաղափարն իրագործելու համար։
Ե՞րբ են գժտվել Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ֆեթուլլահ Գյուլենը
Բրիտանացիների մտադիր էին նորաստեղծ աշխարհիկ Թուրքիայի օրինակով ձևավորել նաև նախկին խորհրդային թյուրքալեզու մահմեդական հանրապետությունները։ Հետո, կշռադատելով, նման գումար տրամադրելու ծրագրերից հրաժարվեցին, սակայն գաղափարը մնաց։ Մեր զրուցակցի խոսքով՝ պարզապես թուրքերն սկսեցին ինքնուրույն իրականացնել այդ՝ իրենց համար շատ գայթակղիչ ծրագիրը։
Տվյալ նախագիծն ակտիվորեն առաջ էր տանում այժմ հանգուցյալ Ֆեթուլլահ Գյուլենը։ Նա նպատակ ուներ ստեղծել երկու հարյուր թուրքական կրթարաններ, բազմաթիվ համալսարաններ հետխորհրդային տարածքում՝ իր «Հիզմեթ» շարժման հովանու ներքո, որը պաշտոնական Անկարայի լուռ համաձայնությամբ իրագործում էր թուրքական «փափուկ ուժի քաղաքականությունը»։ Գործունեության առաջին 20 տարիների ընթացքում տրվեց շուրջ 26 հազար նման կրթաթոշակ, որոնք բաժանվեցին այդ կառույցներում ուսանած, այսպես կոչված, «ասիական թուրքերին»։
Արդեն այժմ համաշխարհային հանրությունը տեսնում է այդ գործունեության արդյունքները. Գյուլենի գաղափարն այն էր, որ թուրքամետ աշխարհիկ մտավորականության զգալի շերտ ստեղծվի «տեղերում»՝ այն թյուրքալեզու երկրներում, որոնք ի հայտ են եկել Խորհրդային Միության փլուզումից հետո։ Իրենք՝ շրջանավարտները պատմում են, որ այդ կրթարաններում և համալսարաններում շատ լավ են դասավանդվել տեխնիկական առարկաները, լեզուները։ Իսկ պատմության դասընթացների թեման միայն Օսմանյան կայսրությունն էր։
Ժամանակի ընթացքում այս նախագծի վտանգը սկսեցին հասկանալ նաև այն երկրներում, որտեղ գործում էին այդ կրթարանները ու համալսարանները։ Հիշենք՝ արդյունքում գործը հասավ այն բանին, որ «գյուլենական կրթարաններն ու համալսարանները» սկսեցին փակվել ոչ միայն Ռուսաստանում, Ուզբեկստանում, Թուրքմենստանում, այլ նաև Թուրքիայում։ Դա կապված էր ոչ միայն այն բանի հետ, որ այն ժամանակ Գյուլենն ու Էրդողանը վիճել էին։ Շատ գրագետ, բարձր պաշտոններ զբաղեցնող շրջանավարտները սպառնալիք էին դարձել արդեն թուրքական քաղաքական վերնախավի համար։
Մեծ Թուրանի գաղափարներն ընդհանրապես և TRIPP-ն առաջացել են ոչ թե Անկարայում, այլ Լոնդոնում և Վաշինգտոնում
Նադեին-Ռաևսկին պնդում է՝ այս նախագծի գործունեության քսան տարին ի վերջո չէր կարող իր պտուղները չտալ։ Եվ այնտեղ, որտեղ բրիտանական հատուկ ծառայություններն ու կորպորացիաները կշիռ ու ազդեցություն ունեն, «գյուլենական շրջանավարտների» ներուժն ամբողջությամբ օգտագործվել է։ Որպես օրինակ թյուրքագետը բերում է Ղազախստանը, որտեղ 2022 թվականի սկզբին պետական հեղաշրջման փորձ իրականացվեց, քանի որ բրիտանական կորպորացիան կտրուկ բարձրացրեց ավտոմոբիլային գազի գները:
«Ղազախստանում իրավիճակի ապակայունացմամբ զբաղվում էր Կիևում MI-6-ի բաժանմունքը», – նշում է արևելագետը: – Քանի որ հեղաշրջման փորձը կասեցվեց ՀԱՊԿ-ի ուժերի կողմից, իսկ այդ ժամանակ այդ կազմակերպությունը ղեկավարում էր Հայաստանը, ապա դա Թուրքիայի ղեկավարության համար ապտակի նման էր։ Անկարան աղմուկ բարձրացրեց, թե Ղազախստանում իրավիճակը պետք է հանդարտվի թյուրքական պետությունների միության շրջանակներում, որն այն ժամանակ արդեն ստեղծված էր»։
Իրականում հայտնի է, թե որքան ամուր ընկերություն են անում հենց Բրիտանիայի և Թուրքիայի հատուկ ծառայությունները (MI-6-ը և MIT-ը), իսկ MI-6-ի արդեն նախկին ղեկավար Ռիչարդ Մուրը անձամբ Էրդողանի ընկերն է։ Հիմա հենց այդ ուժերն են պաշտպանում թուրքական բացահայտ էքսպանսիան դեպի արևելք։ Քաղաքագետի կարծիքով՝ և՛ արդեն գործող թյուրքական միության գաղափարը, և՛ Մեծ Թուրանի ստեղծման սկզբունքը ծագել են ոչ թե Անկարայում կամ Ստամբուլում, այլ կոնկրետ Լոնդոնում և Վաշինգտոնում, MI-6-ի և ԿՀՎ-ի աշխատասենյակներում։
Իսկ Թրամփի նախագծի իրագործումը, փաստորեն, Թուրքիային շատ հարմար դրության մեջ է դրել, երբ ինքն առանձնապես ոչինչ չի անում, իր փոխարեն ամեն ինչ կանեն ամերիկացիները, որոնք պետք է տնտեսապես վերահսկեն այդ տարածաշրջանը. և՛ տարանցման գները կորոշեն նրանք, և՛ եկամուտները կստանան նրանք, և՛ կառույցը կպաշտպանեն ամերիկյան մասնավոր կորպորացիաները։ Ամերիկացիներին պետք է Իրանի հետ սահմանին ունենալ ուղիղ ելք, իսկ Թուրքիան հիմա պարզապես «ձեռքերը շփում» է՝ սպասելով, թե երբ իր համար կբացվի ուղիղ ճանապարհ դեպի նոր թյուրքական աշխարհ՝ ընդհուպ մինչև Չինական Մեծ պարիսպ։